Հայկական այբուբենի և հայոց լեզվի առեղծվածները

Հայոց լեզվի և այբուբենի մասին այնքան շատ է խոսվել և գրվել, որ ստացվել է մի խառնաշփոթություն, որտեղ դժվար է տարբերել ճիշտը սխալից, պարծենկոտությունը միամտությունից, գիտականը անհեթեթությունից: Այս հոդվածի նպատակն է պարզել այդ վիճակը և տալ որոշակիություն:

Ինչպես հայտնի է, որևէ ազգային լեզու շատ սերտ կապված է տվյալ ազգի ծագման և զարգացման հետ: Լեզվի մեջ պահպանվում են ազգի ճշմարիտ պատմությունը և շատ այլ ճշմարտություններ։ Լեզուն անմիջապես կապված է ուղեղի (մտքի) հետ: Այն անմիջապես արտահայտում է մարդու միտքը բանավոր կամ գրավոր տեսքով:Գրավոր արտահայտվելու համար անպայման պետք է ունենալ գրային համակարգ (այբուբեն կամ ուրիշ համակարգեր): Այժմ հայտնի է, որ հայերն ունեցել են լեզու շատ վաղուց։ Եվ բանավոր, և գրավոր (աշխարհաբար և գրաբար):

 

Իսկ այբուբենը մեզ տվել է Մեծն ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ 405թ․Բայց որտեղից է վերցրել կամ գտել՝ առայժմ պարզ չէ:Ժամանակակիցները պնդում են, որ Մաշտոցին Աստված է տվել: Կան պնդողներ, որ Մաշտոցը երկար տարիներ ճամփորդելով և ուսումնասիրելով շատ այբուբեններ, կարողացել է ստեղծել հայկական այբուբենը: Այս հարցը մինչ օրս պարզված չէ: Բայց անկախ նրանից, թե ինչպես է գտել կամ ստեղծել հայոց այբուբենը, Մեսրոպ Մաշտոցի արարքը (գյուտը) համարվում է շատ մեծ քայլ Հայոց պատմության մեջ: Հայկական այբուբենը շատ մեծ դեր ունեցավ հայ ազգի պահպանման և գոյատևման պարագայում. դա անժխտելի է:Մեսրոպ Մաշտոցի տված այբուբենը ունի 36 տառանշան, որոնցից ամեն մեկը համապատասխանում է մեկ հնչյունի: Տառերն ունեն թվային և կարգաթվային համարժեքներ:

 

Այսպես. 1Ա =1. 2Բ=2. 3Գ=3. 4 Դ=4. 5 Ե =5. 6 Զ =6. 7Է=7. 8 Ը =8. 9 Թ=9. 10Ժ=10. 11 Ի=20. 12 Լ =30. 13Խ=40. 14 Ծ=50. 15 Կ=60. 16 Հ =70. 17 Ձ=80. 18Ղ=90. 19Ճ=100. 20Մ=200. 21Յ=300. 22Ն=400. 23Շ=500. 24Ո=600. 25Չ=700. 26Պ=800. 27Ջ=900. 28Ռ=1000. 29Ս=2000. 30Վ=3000. 31Տ=4000. 32Ր=5000. 33Ց=6000. 34ՈԻ=7000. 35Փ=8000. 36Ք=9000.Շատերը պնդում են, որ հայկական այբուբենի մեջ թաքնագրված են մեծ քանակով գիտելիքներ, մարդկությանը հայտնի և առայժմ անհայտ գիտական ոլորտներից: Այբուբենում կարելի է գտնել գենետիկ ծածկագրերը, ամենայն ստեղծումի պատմությունը և այլ գիտություններ, որոնք մարդկությանը դեռ հայտնի չեն: Այսպես օրինակ, որոշ մետաղների հայերեն անվանումներում տառերի կարգաթվերի գումարը համընկնում է Մենդելեևի աղյուսակի այդ մետաղի կարգաթվին: Իսկ Մենդելեևի աղյուսակի կարգաթիվը համպատասխանում է տվյալ էլեմենտի ատոմի միջուկի լիցքին։Ինչպես հայտնի է, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած (կամ վերականգած) այբուբենում եղել են 36 տառեր, և միայն փոքրատառեր։

 

Մեծատառը ի հայտ է եկել շատ ավելի ուշ։ Աշխսրհում շատ գիտնականներ հայկական այբուբենը համարում են կատարյալ և անթերի, չնայած ժամանակի ընթացքում այն ենթարկվել է ահագին փոփոխումների, բայց հիմնականում իմաստն ու ձևը հասկանալի են։ Ես շատ կուզեի իմանալ հայկական այբուբենի նախնական տեսքը, այսինքն Մաշտոցի տված այբուբենը առանց հետագա ձևափոխումների։ Ուսումնասիրելով հայկական տառերի ձևն ու կառուցվածքը, մի հետաքրքիր երևույթ է նկատվում. համեմատելով հայկական տառերը Արիական կեռխաչի հետ, նկատում ենք, որ կարծես թե կեռխաչը կազմված լինի հայոց այբուբենի տառերից։Այսինքն թվում է, թե հայկական տառերը արիական կեռխաչի մասնիկներ լինեն։ Համարյա բոլոր տառերը համըկնում են։ Մի քանի տառերում անհրաժեշտ է ավելացնել կամ անջատել փոքրիկ մասնիկ։ Այստեղ շատ կարևոր է իմանալ այբուբենի և տառերի սկզբնական (անփոփոխ) տեսքը։ Ինձ թվում է` Մեսրոպ Մաշտոցը այդ նպատակով է շրջագայել աշխարհով մեկ։ Նա ձգտել է գտնել այբուբենի իրական պատկերը, քանի որ միայն այդ դեպքում կարելի է կարդալ այբուբենում եղած խորհուրդները և հասկանալ դրանց իմաստը։Ըստ ժամանակակից լեզվագիտության, հայոց լեզուն համարվում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղերից մեկը։ Մինչ 19-րդ դարը պարսկականի հետ էր կազմում մեկ ճյուղ, իսկ 19-րդ դարի վերջում ընդունեցին որպես առանձին ճյուղ։ Բոլոր ժամանակներում հայոց լեզուն եղել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ Այսպես, դեռ 5-րդ դարում Հովհան Ոսկեբերանը ասում էր, որ Հայկական այբուբենի յուրաքանչյուր մի քանի տառերի կապակցությունը (կոմբինացիան) տալիս է իմաստ և ասում էր, որ այբուբենի երկու տառերի կապակցությունից կարելի է ստանալ 1260 (36*35) բառ կամ բառարմատ։Ինձ համար դժվար է դա հաստատել, բայց ուշադիր զննելով հայոց լեզվի բառերի և բառարմատների կառուցվածքը, նկատվում է մի հետաքրիր երևույթ։ Եթե կազմենք կապակցություններ հայկական այբուբենի տառերով, համարյա միշտ ստանում ենք իմաստներ։Մի շարք լեզվաբաներ ասում են, որ հնդեվրոպական լեզուներում 11 000-ից ավել բառարմատներ կան, որոնց իմաստները միայն հայերեն լեզվով կարելի է բացատրել։ Օրինակ, ԳԻՐ բառարմատը. գիր հայերեն նշանակում է (իմաստն է) խոսքի պատկեր, այդ բառարմատով շատ բառեր կարելի է կազմել։ Օրինակ՝ գրավոր, գրաբար, գիրք, գրադարան, սեպագիր, ձեռագիր, տպագիր այլն։ Ռուսերեն՝ грaмота, грамматика, монограмма, программа…

 

Եվ այսպես շատ լեզուներում այդ բառարմատը օգտագործվում է, բայց դրա իմաստը միայն հայերեն կարելի է բացատրել։Կամ ասենք ԱՍՏ բառարմատը (Աստված-գտնվում է վերևում, Հայաստան, Չինաստան, Հնդկաստան, բուրաստան և այլն) նույնպես օգտագործվում է շատ լեզուներում, բայց բացատրվում է հայերեն (գտնվելու տեղ)։Վերը նշված առեղծվածներն ու խորհուրդները հայկական այբուբենում և հայոց լեզվի մեջ շատ-շատ են, գիտության ու արվեստի տարբեր ոլորտներից են, որոնք թվում են անհավանական և առաջացնում են զարմանք ու տարակուսանք։ Մենք փորձենք առանց պարծենկոտության և զարմանքի, առանց դոգմաների ու նախապաշարմունքի մեկնաբանել ու վերլուծել դրանց իմաստն ու նշանակությունը։

Պարզել, թե ինչպես կարելի է դրանցից օգտվել։ Ի՞նչ օգուտ կտան այդ խորհուրդները մեզ ներկայում և ապագայում։Այսպես, հայոց լեզվի և հայկական այբուբենի, ինչպես նաև նրանցում պարունակվող խորհուրդների, առեղծվածների ու գաղտնիքների գոյությունն անժխտելի է և ապացուցում է, որ նախկինում եղել է բարձր զարգացած քաղաքակրթություն: Որից մեզ հասել են կտորներ կամ փշուրներ։ Իսկ այդ ցիվիլիզացիայի հետքերը (պրոեկցիան) կա հայկական այբուբենում։ Եվ մեր խնդիրն է գտնել այդ կտորները, համակարգել և դրանց հիման վրա կազմել այդ քաղաքակրթության մոդելը և աշխատել այն կառուցել։ Բնականաբար դա հեշտ գործ չի և պահանջում է որոշակի ժամանակ ու մեծ աշխատանք: Խնդիրը կրկնակի դժվարանում է այն պատճառով, որ կեղծված և աղավաղված է անցյալը։Մի փոքրիկ դրվագ ներկայացնենք՝ դասագրքերում, հանրագիտարանում նշված է, որ հայոց թագավոր Տրդատ Մեծը գահ է բարձրացել 287 թ. հռոմեացիների օգնությամբ, երբ նրանք հաղթեցին պարսիկներին և Տրդատին թագադրեցին «Թագավոր հայոց»։ Բայց այդ պատերազմը տևեց մեկ-երկու տարի և ավարտվեց 298 թ. Մծբինի պայմանագրով, որի կետերից մեկում նշվում էր, որ Հայաստանում թագավոր նշանակելու իրավունքն այսուհետ անցնում է Հռոմին։Բնական է, որ Հռոմեացիները 287 թ. չէին կարող նշանակել Տրդատին թագավոր։ Դա կարող էին անել 287-ից հետո: Այդ սուտը ամեն մարդ կարող է նկատել։ Բայց մասնագետները չեն նկատում, առավել ևս բերում են անհեթեթ մեկնաբանություններ։Այն երևույթը, որ հայոց այբուբենի մի քանի տառերի կոմբինացիան տալիս է բառ, կամ բառարմատ, որոնց իմաստը բացատրվում է հայերենով, հակասում է լեզուների ծագման և առաջացման ժամանակակից պաշտոնապես ընդունված տեսությանը։ Բայց դա ակնհայտ փաստ է։ Ըստ ժամանակակից լեզվագիտության, լեզուները առաջացել են էվոլյուցիոն ճանապարհով, այսինքն բնության կամ կենդանիների արձակած պարզ ձայները կրկնել և հիշել են, հետո մշակելով և համակարգելով ստացվել է լեզու։ Սա գոյություն ունեցող վարկածներից մեկն է։ Պաշտոնականը։Գիտության այլ ոլորտներում համարյա նույն վիճակն է։ Երկար ժամանակ ընդունված էր, որ երկիրը տափակ է և հենված է կետերի կամ փղերի վրա: Հետո ընդունեցին, որ երկիրը կլոր է և համարվում է աշխարհի (տիեզերքի) կենտրոնը, որի շուրջ պտտվում են արևը, լուսինն ու աստղերը։ Հետո ընդունեցին, որ երկիրը պտտվում է արևի շուրջ, իսկ լուսինը՝ երկրի շուրջ։ Կամ ասենք, Նյուտոնը գտավ ձգողականության (գրավիտացիայի) օրենքը և հիմնեց իր ֆիզիկայի նոր տեսությունը։ Հետո Էյնշտեյնը դա ժխտեց ու հիմնեց հարաբերականության տեսությունը։

Հետագայում առաջ եկան այլ տեսություններ, որոնք ժխտեցին Էյնշտեյնին։ Եվ այսպես շարունակ։Նյութական աշխարհում մեծ առաջընթած կա, իսկ հոգևոր աշխարհում գերիշխում են սուտն ու կեղծիքը։ Մարդիկ մշտապես եղել են ճշմարտության որոնումներում:Իսկ հայոց այբուբնում եղած խորհուրդներն ու գաղտնիքները վերծանելով, մենք շատ ոլորտներում իրոք կարող ենք գտնել ճշմարտություն։Այն փաստը, որ մի քանի մետաղների հայերեն անվանումների տառերի կարգաթվերի գումարը հավասար է քիմիական աղյուսակում այդ էլեմենտների միջուկային լիցքին, պատահականություն համարել չի կարելի։ Այդ խնդիրն ուսումնասիրողներ շատ կան և նրանք պնդում են, որ դա վերաբերվում է շատ նյութերի։ Նյութերի անվանումները փոխարինելով թվերի, մենք կունենանք հաղորդակցման թվային համակարգ:Ես ենթադրում եմ, որ բացի լեզվից, եղել են հաղորդակցության այլ միջոցներ, համակարգեր, որոնք օգտագործվել են տարբեր ոլորտներում։ Օրինակ, ինչպես հայտնի է, բոլոր կենդանիների մոտ, այդ թվում մարդու, սնունդ ընդունելիս ստամոքսը արտադրում է հյութ, որը համապատասխանում է տվյալ սննդի մարսմանը։ Այդ փաստը մենք գիտենք, բայց պրոցեսի մանրամասերը բացատրել չենք կարող։ Իսկ հիմա կարելի է ենթադրել, որ ստամոքսը հաղորդում է ուղեղին մեզ անհայտ համակարգով ընդունված սննդի անունը, կամ կարգաթիվը, իսկ ուղեղը հաշվարկում է, ինչպես համակարգիչը, գտնում է ճիշտ պատասխանը և հրամայում է բացվել այն բջիջներին, որոնք կմատակարարեն համապատասխան հյութը։ Ինչպես հայտնի է, կենդանի օրգանիզմում մարսողության, շնչառության և այլ պրոցեսներ, ընդհանրապես բոլոր օրգանների աշխատանքները ղեկավարվում են ուղեղի, ենթագիտակցության կողմից։ Ուղեղը և մյուս օրգաները իրար հետ հաղորդակցվում են մեզ առայժմ անհայտ համակարգերով, որը կարելի է գտնել հայոց այբուբենում։Ուղեղը գերզարգացած բիոհամակարգիչ է, որը մարդկության կողմից լիովին ուսումնասիրված չէ։ Այնտեղ կան շատ ծրագրեր, որոնց մասին մենք գաղափար չունենք։ Այնտեղ կա վերարտադրվելու ծրագիր: Ծրագրավորված է նաև ուղեղի աշխատանքի օրակարգը և տևողությունը:

Հայերը դա վաղուց գիտեին և դրան ասում են ճակատագիր:Իսկ այն հարցը, որ հնդեվրոպական լեզուների տաս հազարից ավելի բառարմատները հայերենում ունեն իմաստ և բացատրություն։ Դա կարելի է մեկնաբանել այսպես։

Այդ բառարմատներն իրենցից ներկայացնում են այն շինանյութը, որոնք ծրագրված են մարդկային ուղեղում և նրանցից էլ կազմվում (ստեղծվում) են լեզուները բնական կամ արհեստական ճանապարհով։ Այսինքն, եղել է մեկ նախալեզու, որից առաջացել են շատ լեզուներ։ Այս վարկածը գոյություն ունի լեզվագիտության մեջ։Մարդկության պատմության մեջ բազմաթիվ անգամ ստեղծվել են ինչպես բնական, այնպես էլ արհեստական լեզուներ։ Դրա վառ օրինակ է «էսպերանտո» միջազգային, ունիվերսալ լեզվի ստեղծումը, որը հաջողություն չունեցավ, քանի որ կազմողները չգիտեին բառարմատների իմաստը և լեզու կառուցելու (ստեղծելու) տեխնոլոգիան:Բացի դրանից, այդ լեզուներում բացակայում են առեղծվածներն ու խորհուրդները։

 

Այդպիսի լեզուները դառնում են զուտ հաղորդակցման միջոցներ։Ի տարբերություն էսպերանտոյի ճարտարապետների, հնում լեզվի կառուցման տեխնոլոգիան ավելի լավ են իմացել։ Նրանք վերցրել են բառարմատներ, որոնց իմաստը հայերենով բացատրվում է, դրանց ձևը մի փոքր փոխելով և հարմարացնելով միմյանց, դրանցով կառուցել են նոր լեզու։ Օրինակ, լատիներենը: Միաժամանակ, կազմվել է և այբուբենը, հայկականի հիման վրա, բայց 26 տառից։ Լատինական լեզվից առաջացել են մի շարք եվրոպական լեզուներ։ Ինչպես տեսնում ենք, այդ լեզուները շատ լավ ծառայում են որպես հաղորդակցության միջոց։ Բայց նրանցում չկան գիտելիք պարունակող խորհուրդներ:Իսկ հայկական գրերի ստեղծման մասին կարելի է հաստատ ասել, որ այբուբենը եղել է Մեսրոպ Մաշտոցից շատ առաջ, քանի որ այդ ժամանակ արդեն կար լեզու։ Գրաբար, այսինքն գրային տեսքով և աշխարհաբար՝ խոսակցական տեսքով։ Գրաբար տեսքի կրողները գրքերն ու մատյաներն էին, որոնք հեշտ էր վառել և լցնել գետը, որի ականատեսն ու վկան է Ագաթանգեղոսը։ Իսկ աշխարհաբարի կրողները կենդանի մարդիկ են, որոնց բնաջնջելը հեշտ չի եղել։Շատերն ասում են, որ դա ճիշտ չի, Մաշտոցից առաջ հայերը գիր չեն ունեցել, քանի որ հիմա չկան ապացույցներ (գրքեր, մատյաներ)։ Դա նման է նրան, որ մարդուց խլեն նրա փաստաթղթերը և նրան ասեն, թե դու մարդ չես, քանի որ քեզ մոտ չկա անձնագիր կամ ծննդյան վկայական։Մաշտոցը ոչ թե ստեղծել, այլ վերականգնել է հայկական այբուբենը։

Դրա համար նա եղել է տարբեր երկրներում, գրադարաններում, համեմատել ու փորձարկել է շատ նմուշներ, որպեսզի գտնի այբուբենի իրական (օրիգինալ) տեսքը, որտեղ պահպանված կլիեն խորհորդներն ու գաղտնիքները, նա գիտեր, որ հայկական այբուբենում կան շատ թաքնված գիտելիքներ: Եվ միայն իրական տեսքն ունենալու դեպքում կարելի է ճիշտ վերծանել և ստանալ այդ գիտելիքները։ Այդ միտքը Մաշտոցը սերունդներին փոխանցում է պատգամի տեսքով, իր առաջին և հայտնի կարգախոսով. ՃԱՆԱՉԵԼ Զ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ Զ ԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ։Իսկ հայկական այբուբենի տարիքը ինձ թվում է հավասար է արիական խորհրդանշանների (արևխաչ, կեռխաչ) տարիքին։ Նրանք միաժամանակ են ստեղծվել։Արդեն մի քանի հազար տարի է մարդկության գիտակցություն են ներարկվում տարբեր կրոնական, գիտական և այլ ուսմունքներ (դարվինիզմ, ֆաշիզմ, կոմունիզմ, դեմոկրատիա և այլն)։ Դրա համար էլ տեղեկատվական դաշտը վերածվել է մի մեծ ճահիճի, որն էլ մարդկանց դժբախտությունների և պրոբլեմների հիմնական պատճառն է։ Մարդիկ անընդհատ փնտրում են այդ խնդրի լուծումը։ Եվ իզուր չէ, որ Մեծն ՆԺԴԵՀԸ մեզ պատգամ է հղում. Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իրական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն կարող է խոսք լինել բուժման մասին։Վերացնելով այդ ինֆորմացիոն և հոգևոր ճահիճը, կարող ենք շատ պրոբլեմներից ու դժբախտություններից ազատվել: Սովորական ճահիճները չորանում են արևի ճառագայթներից։ Իսկ ստի ու կեղծիքի ճահիճը չորանում և վերածվում է գեղեցիկ դաշտի ճշմարտոթյան ճառագայթներից։ Միաժամանակ պետք է փակվեն այնտեղ ներարկվող վարակի աղբյուրները։Ես մեծ հույսով դիմում եմ Հայաստանի գիտություների ակադեմիային, բոլոր ազնիվ գիտնականերին և բոլոր ազնիվ հայերին՝ աշխատել վերականգնել պատմական և գիտական ճշմարտությունները։ Եվ խորը ուսումնասիրել հայոց լեզվի և այբուբենի առեղծվածները։ Դիմում եմ նաև Հայաստանի իշխանություններին խնդրանքով՝ մեծ օժանդակություն ցուցաբերել այս ազգանպաստ և մարդասիրական գործին։Ես հիշում եմ՝ սրանից մոտ տասնհինգ տարի առաջ հայտարարեցին, որ գտել են նոր տեսակի դեղանյութ, որը բուժում է շատ հիվանդություններ, այդ թվում և սպիդը։ Անունը դրել էին «արմենիկում»։

 

Հետո պարզվեց, որ սուտ էր։ Քանի որ մենք գտնվում էինք ստի ու կեղծիքի ինֆորմացիոն ճահճում։ Եթե մենք այդ ճահիճից դուրս գանք, դրա նման և շատ ավելի բարդ խնդիրներ կարող ենք լուծել։Եվ ես վստահ եմ, որ մեր այբուբենում եղած խորհուրդների և գիտելիքների արժեքը շատ ավելի մեծ է, քան ամբողջ աշխարհի օգտակար հանածոների գինը միասին վերցրած։ Հայոց այբուբենը մեծ դեր ունեցավ հայ ազգի պահպանման գործում, իսկ հիմա եկել է ժամանակը ճիշտ օգտվել այբուբենից և զարգացնել ու հզորացնել մեր ազգը։

Be the first to comment on "Հայկական այբուբենի և հայոց լեզվի առեղծվածները"

Leave a comment

Your email address will not be published.


*