«Նիկո՛լ, հենց այս օրերին պիտի երևա քո կամքը, եռանդը և վճռականությունը». Երջանիկ Աբգարյան

Նիկո՛լ, հենց այս օրերին պիտի երևա քո կամքը, եռանդը և վճռականությունը: Քո հավատարիմ կողմնակիցները փոքր խմբերով առանձին-առանձին փորձում են արդարություն հաստատել իշխանության այս կամ այն օղակում, բայց նրանց օգնող չկա: Գլուխ են բարձրացնում թաղերի խուժանները, վաղը սրանք կարող են ուժ գործադրել քո կողմնակիցների վրա: Դու առ այսօր չես փորձել առաջ քաշել նույնիսկ համաներում հայտարարելու իրավունքը, որը սովորաբաբար զուգորդում է նոր իշխանության հաստատմանը: Կարծում եմ ժամանակն է, որ դու նորից իջնես հրապարակ և, հենվելով ժողովրդի վրա, կատարես նրա ցուցումները իշխանավարման այս ծուղակից դուրս գալու համար:

Be the first to comment on "«Նիկո՛լ, հենց այս օրերին պիտի երևա քո կամքը, եռանդը և վճռականությունը». Երջանիկ Աբգարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*