Ըմբշամարտ. Հարությունյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Խնձրցյանը՝ փոխչեմպիոն

Մակեդոնիայում շարունակվում է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները: Ազատ ոճայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն այսօր 2 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե և 1 արծաթե։ 45 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը, եզրափակչում 10։0 հաշվով հաղթելով մակեդոնացի Բեսիր Ալիլիին, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ 51 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, եզրափակչում 0։10 հաշվով զիջելով թուրք Ադեմ Բուրակ Ուզունին, նվաճել է արծաթե մեդալ:

Be the first to comment on "Ըմբշամարտ. Հարությունյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Խնձրցյանը՝ փոխչեմպիոն"

Leave a comment

Your email address will not be published.


*