Վերջին իրադարձությունները հայ ժողովրդի ուժեղ ժողովրդավարական ոգու վկայությունն են. Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ մաղթելով ամենայն հաջողություն նրա պատասխանատու գործում:

«Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վերջին իրադարձությունները հայ ժողովրդի ուժեղ ժողովրդավարական ոգու վկայությունն են: Ես համոզված եմ, որ չնայած ընթացիկ բազմաթիվ մարտահրավերներին, Ձեր պաշտոնավարումը որպես վարչապետ կնպաստի երկրի խաղաղ և ազատ զարգացմանը:

Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ Չեխիայի Հանրապետությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների ամրապնդմանն ուղղված Ձեր բոլոր ջանքերին և սատարելու Ձեզ բարեփոխումների գործընթացում: Մենք հատկապես ակնկալում ենք համագործակցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչման շրջանակներում»,-ասված է Չեխիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Be the first to comment on "Վերջին իրադարձությունները հայ ժողովրդի ուժեղ ժողովրդավարական ոգու վկայությունն են. Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*