Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են հունիսին հանդիպել ՀՀ ղեկավարությանը

Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի ղեկավարությանը հանդիպել հունիսին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից: Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:

Կողմերը քննարկել են խաղաղ գործընթացի առաջմղման ուղիները: Անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է շփման գծում հարաբերական կայունության մասին: Ադրբեջանի ԱԳ նախարարը արտահայտել է իր երկրի պատրաստակամությունը, որքան հնարավոր է շուտ, վերսկսելու ակտիվ բանակցությունները:

Be the first to comment on "Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են հունիսին հանդիպել ՀՀ ղեկավարությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*