Տուսկն ու Յունկերը համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Ցանկանում ենք շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք այս կարևոր մանդատի իրականացման գործում: Մենք ողջունում ենք, որ այս օրերի ընթացքում բոլոր կողմերը խուսափեցին առճակատումից և ցուցաբերեցին զսպվածություն և պատասխանատվություն: Մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ Ձեր նոր պաշտոնում Հայաստանի և Եվրոմիության միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման նպատակով, մասնավորապես՝ Հայաստանի խորհրդարանի միաձայն հավանությանն արժանացած ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով, այդ թվում՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ստեղծել բարգավաճ և դիմակայուն տնտեսական ու սոցիալական համակարգ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Հավատացած ենք, որ այս կարևոր նպատակների իրագործման համար շարունակում է առանցքային մնալ Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարների միջև համապարփակ երկխոսությունը: Վերջում, մենք ակնկալում ենք Ձեր դրական ներգրավվածություննը Արևելյան գործընկերության շրջանակում, ինչպես նաև Հայաստանում և տարածաշրջանում անվտանգության, կայունության, ժողովրդավարության ու բարեկեցության առաջմղման գործում»,- ասված է ուղերձում:

Be the first to comment on "Տուսկն ու Յունկերը համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*