Հոնգկոնգի տանիքները՝ ֆրանսիացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)

Ֆրանսիացի լուսանկարիչ Ռոմեն Ժաք Լագրեզը ֆոտոշարքի միջոցով պատմել է Հոնգկոնգի մասին՝ ներկայացնելով այն յուրահատուկ տեսանկյունից: Բանն այն է, որ լուսանկարիչը ցույց է տվել Հոնգ Կոնգը վերևից՝ տանիքներով և շինությունների վերևի հարկերով:

Լանգրեզի խոսքով՝ լուսանկարներից ոչ մեկը բեմադրված չէ, և երբեմն ինքը ստիպված էր երկար սպասել անհրաժեշտ պահին՝ շենքերի ու բնակիչների առօրյան ու մթնոլորտը «բռնացնելու» համար:

«Ամեն ինչ սկսվեց պատահականությունից. առավոտյան բարձրացա տանիք՝ մի այլ ֆոտոնախագծի շրջանակում լուսանկարելու համար: Այդ օրը երկինքը շատ պարզ էր, և ծագող արևը կամաց-կամաց լուսավորում էր շրջակայքը՝ տեսանելի դարձնելով շենքերի մանրուքները: Մի պահ, երբ շենքերից մեկը սկսեց լողալ լույսի մեջ, ինչ-որ բան շարժվեց դրա վրա: Ուշադիր նայեցի ու հասկացա, որ ինչ-որ մեկն ալեհավաք էր նորոգում:

Արագ «բռնացրի» տեսարանը՝ կախարդվելով պահի հրաշքով, և ամեն ինչ սկսվեց»,- պատմել է նա:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարչի աշխատանքները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում:

Be the first to comment on "Հոնգկոնգի տանիքները՝ ֆրանսիացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*