Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պետք է օգնեն Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում. Լավրով

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պետք է օգնեն Սիրիայի իշխանություններին ավարտել երկիրն ահաբեկիչներից մաքրելու գործընթացը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Թուրքիայից և Իրանից գործընկերների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես վստահ եմ, որ այսօր մեզ անհրաժեշտ է օգնել Սիրիային ավարտել երկիրն ահաբեկիչներից մաքրելու գործընթացը: Եվ մենք բոլորս օգնում ենք Սիրիայի կառավարությանը, որպեսզի դա տեղի ունենա հնարավորինս շուտ, ազգային հաշտեցման կամուրջներ կառուցվեն և վերականգնվի ավերվածը»,- հայտարարել է նա:

Be the first to comment on "Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պետք է օգնեն Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում. Լավրով"

Leave a comment

Your email address will not be published.


*