Գվարդիոլա. Սիթիի գլխավոր նպատակը Անգլիայի չեմպիոն դառնալն էր

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ ամառային տրանսֆերային շուկայի ընթացքում թիմի կազմը որոշակի փոփոխություններ կկրի:

 

Իսպանացի մարզչի կարծիքով «քաղաքայինների» մի քանի ֆուտբոլիստներ կցանկանան լքել թիմը խաղային պրակտիկայի պակասի պատճառով:

 

«Մեր գլխավոր նպատակը չեմպիոնի կոչումը նվաճելն էր: Դրանից հետո մենք պլանավորում ենք ֆուտբոլիստների որոշակի փոփոխություններ: Մեզ պետք է իմանալ, թե որ ֆոտւբոլիստներն են ցանկանում գնալ, և ովքեր են ուզում մնալ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում «Tribalfootball»-ը:

 

Հիշեցնենք, որ այս տարի «Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն:

 

Be the first to comment on "Գվարդիոլա. Սիթիի գլխավոր նպատակը Անգլիայի չեմպիոն դառնալն էր"

Leave a comment

Your email address will not be published.


*