Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ապրիլի 24-ին՝ ժամը 21:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու և բախվել Կենտրոնական զինվորական հավաքակայանի ճաղավանդակին: Վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց:

Be the first to comment on "Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր"

Leave a comment

Your email address will not be published.


*