Խորիմաստ զրույց սեփական ԵՍ-ի հետ, որի մեջ ընդգրկված է մի ամբողջ կյանքի փիլիսոփայություն

Այս երկխոսությունը կյանքի և ապրելու փիլիսոփայությունն է, այն խորհուրդ է, այն դաս է, թե ինչպես է պետք ապրել։ Հատկացրեք Ձեր ժամանակից մի փոքրիկ հատված այս մի քանի տողն ընթերցելու համար։ Վստահեցնում ենք այն արժե դրան.

– Բարև:
– Դու էլի էստե՞ղ ես:
– Ես միշտ եմ էստեղ, ուղղակի դու հաճախ ինձ անտեսում ես:
– Ես հոգնել եմ արդեն:
– Ինձանի՞ց:
– Ամենքից ու ամեն ինչից:
– Դա ուղղակի թվացյալ անիմաստությունն է:
– Որովհետև կյանքն անգույն է:
– Կյանքն անգույն չէ, ուղղակի անգույն պատուհանից ես նայում նրան:
– Ի՞նչ ես ուզում ինձանից:
– Դու չես գնահատում ու խնայում քո ժամանակն էնպես, ինչպես, օրինակ գրպանումդ եղած գումարը:
– Առանց գումարի, ժամանակն անիմաստ է:
– Այոոո, գումարով կգնես տեսակ-տեսակ հագուստներ, շքեղ մեքենաներ…
– Նոր բջջային. նոր բնակարան…
– Իսկ ժամանա՞կ…
– …Խնդիրը գումարի մեջ չէ:
– Ճիշտ է… խնդիրը հենց քո մեջ է, որն ինքդ ես ստեղծել քեզ համար… բողոքում ես… քեզ շատ անգամ եմ ասել, բայց դու կրկին ու կրկին անտեսում ես ինձ: Բանտարկել ես ինձ քո մեջ, հասկանու՞մ ես…Եթե կա խնդիր, ուրեմն կա դրա լուծումը, հասկացիր, կյանքում չկան ամբողջովին փակ դռներ, միշտ կա մի բաց դուռ, որով կարող ես դուրս գալ, փոխվել, փոխել, սիրել, սիրվել, ապրել, ապրեցնել, ժպտալ, ուրախացնել… Շարունակվեեել:
– Ես հոգնել եմ, ինձ չես հասկանա:
– Դու ուղղակի չափից շատ ես հանգստացել… Ի՞նչ ես դու անում: Նստած ես, ձեռքդ գլխիդ հենած անընդհատ տանջում ես արդեն հազար անգամ նույն բանն արած ստեղնաշարին… Արդյու՞նքը: Արդյունքում դու հոգնել ես ոչինչ չանելուց սիրելիս…Կյանքդ լցրել ես ձանձրույթով ,ձանձրացել ես ինքդ ու դեռ «հոգնել ես»:
– Ինչպես միշտ ես եմ մեղավոր…
– Դու ուղղակի խճճել ես քեզ, մոլորվել ես կյանքի խաչմերուկներում: Քեզ շատ են ձեռքով արել, ոմանք հրաժեշտի համար, ոմանք էլ հյուրընկալման:
Համաձայն եմ, դու ինձ չես դավաճանել, միշտ միասին ենք եղել, դու սիրում ես ինձ, միայն ինձ…չէ՞ որ ես քո «ԵՍ»-ն եմ:
Բայց խնդրում եմ, մի սպանիր ինձ, բաց թող, չէ՞ որ ժամանակը ես և դու ծախսում ենք միասին: Արի խնայենք այն այնպես, ինչպես դու ես խնայում քո գրպանում եղածը… Բաց թող ինձ, ես ուզում եմ սիրել… Ես ուզում եմ, որ մարդիկ ինձ ճանաչեն…
– Մարդի՞կ: Հմ…Իսկ դու գիտե՞ս մարդիկ քեզ հետ ինչ կանեն, երբ բաց թողնեմ:
– Մարդիկ…Իսկ դու գիտե՞ս, որ հենց քո ասած մարդիկ քեզ նման են… Քեզ նման բանտարկել են ինձ նմաններին… Դու էլ ես մարդ… դուք ուղղակի մեզ չափից շատ եք սիրում…
– Բայց ես…
– Դու խոսում ես քո անունից, ոչ թե իմ… Ինչի՞ համար ես թաքուն պահում ինձ… Վախենում ես կորցնել սկզբից ինձ, հետո քեզ… Այդպես չէ՞:
– Չգիտեմ… Ես ատում եմ քեզ հենց դրա համար… հոգնել եմ ուղղակի:
– Քո հարցերի պատասխանները, ուրախության ու տխրության, հաջողության ու անկման պատճառները միայն ինձ մոտ են ու դու դա լավ գիտես….
– Իմ կյանքն իմաստ չունի…
– Քեզ ստեղծել են… Քեզ համար էլ դու ստեղծիր…
– Այսի՞նքն:
– Կյանքի իմաստը հենց իմաստի մեջ է: Փնտրիր, որ գտնես: Գտա՛ր, ճանապարհ ընկիր: Թե հասար, կյանքը քոնն է իր բոլոր իմաստներով… Ուզու՞մ ես բարձրանալ, նախ բարձրացրու… Ուզում ես քեզ սիրե՞ն, նախ սիրիր… Ուզում ես ունենա՞լ, նախ նվիրիր:
– Դա գիտեմ…
– Ու գիտես նաև, որ աշխարհը քեզ երևում է այնպես, ինչպես դու ես նայում նրան քո պատուհանից… Ժամանակն անցնում է… Դու ծախսում ես աննպատակ, անիմաստ անխնա ու…միայնակ… Չե՞ս կարծում, որ չափազանց հոռետես ես դարձել:
– Ես ուզում եմ…
– Դու ուղղակի ուզում ես… Եթե դու շարունակես նստել այստեղ ու անել այն, ինչ անում ես արդեն հինգ րոպե, քո ուզածը իր ոտքով չի գա ու տանդ տեղ խնդրի… եթե ուզում ես, ուրեմն արա… որ հետո ամբողջ մեղքը չգցես խեղճ ճակատագրի վրա:
– Ես գնում եմ…
Դու կրկին փախչում ես ինձանից… Չե՞ս հասկացել, որ ես քեզ հետ եմ միշտ: Քեզ հետ եմ ավտոբուսներում, փողոցներում, կարդալիս, ներկա եմ քո ու մտքի զրույցներին… Գնա, բայց ետ ես գալու, որովհետև այս աշխարհում, եթե ունես մի մեկին, ով անդավաճան ու սիրելի է, ում դու երբեք չես լքելու, ում հետ կիսելու ես քո ամեն ինչը, դա ԵՍ եմ… Գնա, միայն խնդրում եմ, մտածիր ասածներիս մասին ու կյանքումդ գոնե մեկ անգամ գործիր: Արա առաջին քայլդ, քանի դեռ ուշ չէ: Գուցե ինչ որ մեկը հիմա սպասում է քեզ, քո նամակին, զանգին… Ու՞մ ես սպասում: Դու դեռ կարող ես ինչ որ բան փոխել, նույնիսկ հիմնասյուն դնել… Կամ գուցե ինչ որ մեկին նեղացրել ես, մի թող մեղքի զգացումը կրծի հոգիդ: Ուրախացրու նրան,,, Գումար պետք չէ դրա համար… ընդամենը մի «կներես»:

Մոռացիր խնդիրների մասին մեկ մեկ: Դադարներ ունեցիր կյանքում, բայց ոչ անդադար դադարներ…. Եթե կա խնդիր, կա նաև դրա լուծումը ու դու կարող ես այն գտնել գուցե և հենց հիմա, դու կարող ես ավելին, քան դու ես կարծում… Չե՞ս հավատում: Իսկ դու փորձե՞լ ես:
– Հաճելի էր քեզ հետ, բայց գնում եմ…
– Զղջման ցավը մեծ է լինելու… մի ստիպիր նրան ցավացնել քեզ:
Ապրիր այնպես, որ հիշողությանդ էջերը թերթելիս ժպտանք միասին, ոչ թե հայացքումդ մեխվի «եթե ամեն բան կարողանաի հետ բերել»-ը: Կյանքում հրաշքներ չեն լինում… հրաշքներ ստեղծում են: Ստեղծիր քո հրաշքը…

Իսկ մենք դեռ կհանդիպենք այնտեղ, որտեղ բաժանվեցինք նախորդ հանդիպման ժամանակ…

Լավ մնա,,, Սիրելիս…

Be the first to comment on "Խորիմաստ զրույց սեփական ԵՍ-ի հետ, որի մեջ ընդգրկված է մի ամբողջ կյանքի փիլիսոփայություն"

Leave a comment

Your email address will not be published.


*