Հայ Միլիոնատիրոջ Կինը Կդառնա Մեգան Մարքլի Եւ Արքայազն Հարրիի Որդու Կնքամայրը

 

 

Բրիտանիայի բնակիչները սպասում են թագավորական ընտանիքում մեծ իրադարձությանը. հուլիսի 6-ին տեղի կունենա արաքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի մկրտությունը։

 

 

Այս ուրախալի իրադարձությունը հերթական մարտահրավերը կդառնա միապետական ավանդույթներին. ամուսինները որոշել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ լուսանկարներիչներին թույլ չտալ  եկեղեցի մուտք գործել, ինչն իսկական սկանդալ է դարձել։ Միջոցառմանը ներկա կլինեն զույգի ամենամտերիմ հարազատներն ու ընկերները։

Միջոցառմանը ներկա կլինի նաեւ Մեգան Մարքլի վաղեմի ընկերուհին՝ Սերենա Ուիլյամսը։ Այժմ թենիսի աստղը գտնվում է Մեծ Բրիտանիայում եւ մասնակցում է Ուիմբլդոնի մրցաշարին։ Բրիտանացի լրագրողներին հաջողվել է պարզել, որ հենց մարզիկը կդառնա փոքրիկ Արչիի կնքամայրերից մեկը։

 

 

Մարքլն ու Սերենան շատ մտերիմ են. նրանք ընկերացել են դեռ այն շրջանում, երբ Մեգանը կարիերա էր սկսում կինոյում եւ այդ ժամանակներից ընկերական հարաբերություններ են պահպանում։ Սերենան հրավիրված էր արքայազնի ու Մեգանի հարսանիքին, ավելի ուշ մասնակցել է նաեւ Baby Shower տոնին, որը Մարքլը Նյու Յորքում կազմակերպել էր ի պատիվ ապագա երեխայի։

 

 

Երկրորդ կնքամայր կդառնա Մեգան Մարքլի եւս մեկ ընկերուհի՝ ոճաբան Ջեսիկա Մալրունին։ Իսկ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահայրեր կլինեն Հարրիի վաղեմի ընկերը՝ Մարկ Դայերը, ինչպես նաեւ Մարկուս Անդերսոնը, որը ծանոթացրել է Մեգանին ու Հարրիին:

Աստղային զույգի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, որ Մեգանի եւ Հարրիի համար շատ կարեւոր է պահպանել մկրտության գաղտնիությունը։ Նրանք երազում են լուռ ընտանեկան տոն կազմակերպել, այդ պատճառով արարողությանը հրավիրված է միայն մեկ լուսանկարիչ, որի լուսանկարները հետագայում կհրապարակվեն լրատվամիջոցներում։

Be the first to comment on "Հայ Միլիոնատիրոջ Կինը Կդառնա Մեգան Մարքլի Եւ Արքայազն Հարրիի Որդու Կնքամայրը"

Leave a comment

Your email address will not be published.


*