Արմավիրի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ. անակնկալ այցել են Արմավիրում հայտնի «Անարխիստ Կարոյի» տուն ու բերման ենթարկել նրան (Տեսանյութ)

 

 

Օրեր առաջ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վահրամ Փափազյան փողոցի բնակիչ, 61-ամյա տղամարդն իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ տեղեկությունը ճշտելու ուղղությամբ:

Հուլիսի երեքն արդեն կոնկրետ գործողության օրն էր: Զննություն է կատարվել տղամարդու հողամասում, որտեղից հայտնաբերվել է 60-ից 160 սմ երկարությամբ կանեփի 67 բույս: Եվս 15 բույս, արդեն չորացրած, որի ընդհանուր զանգվածը ցողուններով կազմել է 195 գրամ, ներկայացրել է տղամարդը: Նա հայտարարել է, որ կանեփն աճեցրել է իր անձնական օգտագործման համար:

 

 

Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է՝ փորձաքննության ուղարկելու համար:

 

Տղամարդը հրավիրվել է բաժին և տվել բացատրություն:

 

Նախապատրաստվում են նյութեր:

https://operativ.am/

Be the first to comment on "Արմավիրի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ. անակնկալ այցել են Արմավիրում հայտնի «Անարխիստ Կարոյի» տուն ու բերման ենթարկել նրան (Տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*