Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը 50 հազար դրամից կդառնա 100 հազար դրամ (տեսանյութ)

 

 

Այսօր կառավարության նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարությանը ներկայացրեց «ՀՀ կառավարության 2008-ի մայիսի 15-ի N 444-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, ըստ որի նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը 50 հազար ՀՀ դրամից դարձնել 100 000 դրամ։

 

 

«Արդյունքում 2019-ի պետական բյուջեից 397 անձի պատվովճարի համար կհատկացվի շուրջ 286 միլիոն դրամ»,- ասաց Բաթոյանը:

 

 

Նախագիծը միաձայն ընդունվեց Կառավարության անդամների կողմից: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

Կառավարության նիստ

Կառավարության նիստ

Опубликовано Ազատություն ռադիոկայան Четверг, 4 июля 2019 г.

https://mamul.am/am

Be the first to comment on "Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը 50 հազար դրամից կդառնա 100 հազար դրամ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*