«Չհանձնվեցինք ու այստեղ ենք». Իչայի, Տապասիայի, Չակորի դերակատարներն ու հնդիկ մյուս աստղերը ժամանեցին Երեւան (լուսանկարներ.տեսանյութ)

 

 

 

 

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում բոլիվուդյան իրարանցում էր: Երկար ճանապարհորդությունից հետո վերջապես Երեւան ժամանեցին հնդկական հայտնի հեռուստասերիալների`

 

«Մերժված»-ի ու «Թռիչքի» աստղեր Թինա Դատան, Ռաշամի Դեսային, Սպանդան Չատուրվերդին եւ Վիջաենդրա Կումերիան:

 

Աստղերին Երեւանում դեռ երեկ էին սպասում, սակայն Մումբայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով նրանց չվերթը հետաձգվել էր, ինչի արդյունքում «Մերժվածը» ֆիլմի դերասաններից երկուսը` Գուարավ Չոպրան եւ Մրունալ Ջային, Հայաստան ժամանեցին առավոտյան, իսկ մյուս դերասանները օդանավակայանում էին ժամը 16:35-ից:

Առաջինը, ինչ Երեւանում տեսան հնդիկ աստղերը, երկրպագուների ջերմությունն ու հուզմունքն էր, ինչը նրանց եւս ոգեւորեց: Շատերն իրենց սիրելի Իչայի նկարով շապիներ էին կրում:

 

 

Իչային մարմնավորող Թինա Դատան ինքն էլ խոստովանեց, որ անչափ ուրախ է նման վերաբերմունքի համար:

 

«Իսկապես շատ էի սպասել հայ երկրպագուներիս հետ այս հանդիպմանը: Առաջին ագամ եմ Հայաստանում ու համոզված եմ` հրաշալի օր ենք անցկացնելու միասին: Հայերը շատ բարի ու համեստ մարդիկ են, աննկարագրելի է այն աջակցությունը, որը ստանում եմ հայ երկրպագուներիցս»:

 

Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսային էլ շնորհակալութուն հատնեց երկրպագուներին նվերների ու բարեմաղթանքների համար, այնուհետեւ նշեց.

 

«Շատ ուրախ եմ, որ վերջապես Հայաստանում եմ: Վարդան Սարգսյանի հետ դեռ 2017 թ-ից էինք խոսում այստեղ գալու մասին: Մեր թռիչքը երկար տեւեց, Շարժայում էինք, բայց վերջապես ժամանեցինք:

 

Չէի սպասում, որ Հայաստանում այսքան սիրում են մեզ, այս ճանապարհորդությունն էլ ինձ համար շատ անսպասելի էր, իսկ այս պահին ամենից շատ հանգստանալ եմ ուզում (ծիծաղում է)»:

Սուրաջին մարմնավորող Վիջաենդրա Կումերիան, ով բավականին հոգնած էր երկարատեւ թռիչքից հետո, NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց.

 

«Համարյա 23 ժամ մնացել ենք Շարժայի օդանավակայանում, բայց մենք չհանձվեցինք ու հիմա այստեղ ենք: Շնորհակալ եմ մեր երկրպագուներին այս ջերմության ու սիրո համար»:

Վաղը` հուլիսի 4-ին, հնդիկ դերասանները հայ երգիչների` Էրիկի, Արսեն Սաֆարյանի, Վարդան Սարգսյանի, Անդրանիկ Հարությունյանի, Սոնա Շահգելդյանի եւ Գոռ Հակոբյանի հետ ելույթ կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

Դերասանները նշում են` դեռեւս չեն հասցրել ծանոթնալ հայ արտիստների երգարվեստին, բայց անհամբերությամբ են սպասում նրանց հետ հանդիպմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

https://style.news.am/

Be the first to comment on "«Չհանձնվեցինք ու այստեղ ենք». Իչայի, Տապասիայի, Չակորի դերակատարներն ու հնդիկ մյուս աստղերը ժամանեցին Երեւան (լուսանկարներ.տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*