«Հայրս». Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել հորը՝ «իսկական հայ կազակին» (լուսանկար)

 

 

«Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Instagram-ում քաղաքականության մասին հրապարակումներ չեք գտնի։

 

Փոխարենը նա հաճախ է կիսվում իր կյանքի մանրամասներով։ Հետեւորդները գիտեն՝ ինչ են ուտում լրագրողի ընտանիքում, ինչպես են մեծանում նրա երեխաները, եւ ինչ վերաբերմունք ունի նա իր ծնողների նկատմամբ։ Սիմոնյանը բազմաթիվ անգամներ հրապարակել է հոր լուսանկարները՝ նրան «իսկական հայ կազակ» անվանելով, իսկ այժմ նրան ցույց է տվել ամբողջ գեղեցկությամբ։

 

 

«Ձախից պատկերված մորուքավոր տղամարդը՝ իսկական հայ կազակ Սիմոն Սարկիսովիչ Սիմոնյանն է։ Իմ հայրը»,- ընկերների հետ պատկերված հոր լուսանկարը մակագրել է Մարգարիտա Սիմոնյանը։ Հետեւորդները գովել են լրագրողի հորն ու նրան երկար տարիքների կյանք մաղթել։

Սիմոն Սարկիսովիչ Սիմոնյանը ծնվել է Սվերդլովսկում, նրա ծնողները պատերազմից հետո Կրասնոդար տեղափոխվելու որոշում են կայացրել։

 

Այնտեղ Սիմոնյանը ծանոթացել է ապագա կնոջ հետ, նրանք ամուսնացել են, եւ ծնվել են երկու դուստրերը՝ Մարգարիտան եւ Ալիսան։

 

Այժմ Մարգարիտայի մայրն ապրում է Քեոսայան-Սիմոնյան ընտանիքի հետ նույն բնակարանում, իսկ հայրը մնացել է Կրասնոդարում, ուր իրեն շատ լավ է զգում։

Ավելի վաղ «Russia Today»-ի գլխավոր խմբագիրը խոսել էր սկեսրոջ՝ Լաուրա Աշոտովնա Քեոսայանի նկատմամբ իր զգացմունքների մասին.

 

«Իմ ոսկե սկեսուրը մեկնել է իր սիրելի Երեւան՝ իրենց հին ամառանոց, որը կառուցել են նրա ամուսինը՝ Էդմոնդ Քեոսայանը։ Այնտեղ ընկույզի այգի կա եւ բուրավետ լեռնային զովություն։ Իսկ մենք կարոտում ենք։

https://style.news.am

Be the first to comment on "«Հայրս». Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել հորը՝ «իսկական հայ կազակին» (լուսանկար)"

Leave a comment

Your email address will not be published.


*