Ահա թե ինչպես ընտրել հասած և հյութեղ ձմերուկ․ 6 պարզ խորհուրդներ

 

 

Ահա, թե ինչպես ընտրել հասած և հյութեղ ձմերուկ․ 5 պարզ խորհուրդներ, որոնք ձեզ հուսախաբ չեն անի․

 

 

Ամառային սեզոնը բացված է։ Ամենասիրելի ու զովացնող հատապտուղներից մեկը ձմերուկն է, որն ընտրելիս հաճախ դժվարանում ենք։ Ինչպես ընտրել հասած ու քաղցր ձմերուկ։ Ահա մի քանի խորհուրդներ, որոնց հետևելու դեպքում, դուք երբեք չեք սխալվիև ամենալավ ձմերուկները կլինեն ձերը։

 

 

1) Չափսով

Հիշեք պարզ մի կանոն․ պետք է ընտրել խոշոր ձմերուկ, բայց ոչ հսկա։ Ձմեուկ ընտրելիս նախապատվությունը տվեք 6-10 կգ կշռող զոլավոր հատապտուղներին․ դա համարվում է իդեալական չափս։

Այսինքն խուսափեք և՛ շատ մանրներից, և՛ գիգանտներից, որոնք, ամենայն հավանականությամբ, աճեցրել են թունաքիմիկատների միջոցով։

 

 

2) Ձայնով

Ձմերուկը պետք է լինի առաձգական։ Նրան մի փոքր սեղմելիս այն պետք է «սուլի», իսկ հարվածելիս պետք է խուլ ձայն լսվի։ Այս ձայնը վկայում է միմիայն հասած ձմերուկի մասին։

 

 

3) Պորտով

Քչերին է հայտնի, որ ձմերուկը կարող են տարբերել ըստ «պորտի» միջոցով, ըստ որի ձմերուկները լինում են տղաներ և աղջիկներ։ Տղա ձմերուկների պորտն ավելի լայն է ու մեծ։ Այդ ձմերուկներն ավելի քաղցր են լինում, իսկ կորիզները՝ քիչ։

 

 

 

4) Վաճառքի վայրով

Ձմերուկը պահպանելու ամենաճիշտ վայրը վրանի տակ է՝ գետնին փռած։

 

 

 

5)Պոչով

Հասած ձմերուկի պոչը պետք է չորացած լինի, իսկ եթե պոչը դեռ կանաչ է, նշանակում է, որ ժամանակից շուտ են քաղել։

6) Ժամանակով

Չնայած ձմերուկը վաճառասրահներում հայտնվում է դեռևս հունիս ամսին, սակայն ձմերուկ ուտելու ամենակատարյալ  ժամանակը համարվում է ամռան երրորդ ամսվա սկզբից սկսած։

Ահա թե ինչպես ընտրել հասած և հյութեղ ձմերուկ․ 6 պարզ խորհուրդներ

Be the first to comment on "Ահա թե ինչպես ընտրել հասած և հյութեղ ձմերուկ․ 6 պարզ խորհուրդներ"

Leave a comment

Your email address will not be published.


*