ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանն ամուսնացան (լուսանկարներ)

 

 

Այս ամառ՝ հունիս ամսին, իրենց սիրելիներին հավերժ սիրո երդում տվեցին Հայաստանիի ֆուտբոլի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստներ: Նրանք են Հենրի Ավագյանը, Անդրե Կալիզիրը, Ռումյան Հովսեփյանը եւ Հենրիխ Մխիթարյանը:

 

 

Հենրի Ավագյանը նշված ֆուտբոլիստներից վերջինն էր, որի ամուսնության մասին հայտնի դարձավ: «Ալաշկերտի» 23-ամյա դարպասապահն ու նրա ընտրյալը շարունակում են սոցիալական ցանցերում կիսվել գեղեցիկ լուսանկարներով:

Հենրի Ավագյանը սիրելիի հետ

 

 

Ավագյանից առաջ շնորհավորելու առիթ կար Ռումյան Հովսեփյանին: Կիսապաշտպանը նույնպես սիրով տարածում է լուսանկարները:

 

 

27-ամյա ֆուտբոլիստն անձնական կյանքը դասավորելուց հետո վերջերս լուծեց նաեւ գործնական հարցերը: «Փյունիկից» հեռանալուց հետո տեղափոխվեց բուլղարական «Արդա»:

Ռումյան Հովսեփյանը սիրելիի հետ

 

 

Անդրե Կալիզիրի հարսանիքի հետ կապված մի փոքր հակասական տրամադրություններ առաջացան երկրպագուների մոտ:

 

Պատճառն այն է, որ պաշտպանը հասրանիքը պլանավորել էր այն շրջանում, երբ ազգային ընտրանին հանդիպումներ ուներ Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում: Նա չմասնակցեց հավաքին ու խաղերին, ինչը միանշանակն չընդունվեց:

Անդրե Կալիզիրն ու իր ընտրյալը

 

Իհարկե ամենամեծ արձագանքը ստացավ Հենրիխ Մխիթայանի ամուսնությունը հայտնի գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ 23-ամյա Իզաբելլա Վարդանյանի հետ:

 

«Արսենալի» 30-ամյա կիսապաշտպանի հարսանիքը տեղի ունեցավ Իտալիայում՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում: Այնուհետեւ զույգը մեկնեց Մալդիվներ՝ մեղրամսի:

 

 

Հարսանիքից հետո մի քանի օր համացանցում պտտվում էին պսակադրության ու խնջույքի տեսանյութերը եւ լուսանկարները:

Հենրիխ Մխիթարյանը սիրելիի հետ

 

 

Իսկ առաջիկայում Մխիթարյանին սպասում են ապագա կարիերայի հետ կապված հարցերը:

 

Բրիտանական մամուլը շարունակ պնդում է, որ գումար խնայելու նպատակով լոնդոնյան ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է նրա ծառայություններից հրաժարվելու տարբերակը:

https://armtimes.com/

Be the first to comment on "ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանն ամուսնացան (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*