Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

 

 

Netflix-ի` ռուսաց Նիկոլայ Երկրորդ կայսեր մասին պատմող նոր սերիալի թրեյլերում երևում են նաև Խոր Վիրապն ու Արարատ լեռը: «Վերջին կայսրերը» (The Last Czars) սերիալը պատմում է Նիկոլայ Երկրորդի կյանքի և մահվան մասին:

 

 

Սերիալի ցուցադրությունը կմեկնարկի հուլիսի 3-ից: Սա սերիալի առաջին թրեյլերն է, որտեղ ներկայանում են գլխավոր հերոսները՝ Նիկոլայ 2-րդը, կայսրուհի Ալեքսանդրան, Գրիգորի Ռասպուտինը: Նրանց պատկերող կադրերն ընդմիջվում են Խոր վիրապի և Արարատի տեսարանով:

 

 

 

«Երբ XX դարի սկզբում սոցիալական ցնցումներ սկսվեցին Ռուսաստանում, կայսր Նիկոլայ Երկրորդը դիմադրում էր փոփոխություններին՝ հեղափոխություն հրահրելով և վերջ դնելով արքայատոհմին»,-ասվում է պաշտոնական թրեյլերի ազդագրում:

 

 

 

Подробнее: https://shabat.am/am/article/207156/KHor-Virapn-u-Araraty—Netflix-i

Be the first to comment on "Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում"

Leave a comment

Your email address will not be published.


*