Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար

 

 

Պետական բյուջեից Առողջապահության նախարարությանը կհատկացվի հավելյալ գումար, որը հնարավոր կլինի պետական բյուջեի 62 միլիարդ հավելյալ մուտքի հաշվին։

 

 

 

«Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության համար հատկացնել լրացուցիչ 5․1 միլիարդ դրամ՝ սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից պետպատվերով օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու և մարդու օրգանների՝ 12 երիկամի և 11 ոսկրածուծի փոխպատվաստման համար։

 

 

Այս փոփոխություններից ընդհանուր առմամբ օգտվելու է 500 հազար քաղաքացի։ Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար»,-Կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

 

 

Նշենք, որ մինչ այժմ միայն 0-7 տարեկանների համար էր անվճար բժշկական ծառայությունը գործում:

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց քաղաքացիներին. «Հարգելի քաղաքացիներ, եթե ձեր և մեր երեխաները կհիվանդանան, աստված չանի իհարկե, ՀՀ կառավարությունը ձեր երեխայի բուժման ծախսերը կհոգա:

 

Մենք ասում ենք՝ սիրելի քաղաքացիներ, էս մի հոգսը ձեզնից վերցնում ենք»:

https://mamul.am/am/

Be the first to comment on "Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար"

Leave a comment

Your email address will not be published.


*