«Քո տեղն այնքան շատ է երևում…». հայտնի հայերը 13 տարի անց էլ չեն մոռանում Վարդուհուն

 

 

Սիրուշոն, Անդրեն, Ալլա Լևոնյանը, Քրիստինե Պեպելյանն ու Արմուշը հուզիչ գրառումներ են արել 13 տարի առաջ կյանքից հեռացած երգչուհու ծննդյան օրվա կապակցությամբ։

 

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայտնի հայերը` Սիրուշոն, Անդրեն, Ալլա Լևոնյանը, Քրիստինե Պեպելյանն ու Արման Խաչատրյանը (Արմուշ), սոցիալական ցանցի իրենց էջերում շնորհավորել են լուսահոգի երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրը։

 

Երգիչ Անդրեն իր և Վարդուհու մասնակցությամբ արխիվային կադրեր է հրապարակել Instagram-ում։

 

«Իմ լավագույն ընկերը բնակվում է երկնքում… Կարոտել եմ Քեզ ու մեր անկեղծ, ուրախ ու ջերմ ընկերությունը։ Քո տեղն այնքան շատ է երևում ու դատարկ է մնացել… Սուտ է, որ ժամանակը բուժում է։ Քո պարզ ընկերության կարիքը շատ ունեմ այսօր: Քեզ այնքան բան ունեմ պատմելու, որ կուտակվել ու խեղդում է ինձ 13 անհամ տարի:

 

 

Դու էիր համն ու հոտը մեր ընկերության, առանց քեզ այդ համը անհամ է… Երազում եմ նորից մեր հանդիպման մասին, գրկեմ պինդ ու բաց չթողնեմ էլ Քեզ։Շնորհավոր Ծնունդդ, իմ երանելի ընկեր, իմ հրեշտակ, իմ Վարդուհի»,- տեսագրությանը կից գրել է նա։

Հանրահայտ և սիրված երգչուհի Սիրուշոն Instagram-ի սթորի բաժնում գրել է․ «Երկնքից էլ ընկեր ինձ մնա ․․․ Ծնունդդ շնորհավոր, Վարդուհի Վարդանյան»։

Սիրուշոյի գրառումը

Երգչուհի Ալլա Լևոնյանն էլ լուսանկար է հրապարկել Instagram-ի իր էջում։

 

«Այսօր իմ Թութուշի ծննդյան օրն է։ Արև մարդ, ով լցրեց մեր կյանքը գույներով ու լույսով։ Ինձ հետ ես ու միշտ կլինես… Շնորհավոր լուսե ծնունդդ, Թութ ջան»-, լուսանկարին կից գրել է երգչուհին։

 

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը Վարդուհի Վարդանյանի լուսանկարը հրապարակել է Instagram-ի սթորի բաժնում։

 

«Happy B- Day, մեր պայծառ Թութուշ»,- գրել է նա։

Քրիստինե Պեպելյանի գրառումը

Դերասան, հումորիստ Արման Խաչատրյանը ՝ Արմուշը (նա եղել է նույն ավտոմեքենայում, որը վարել է Վարդուհի Վարդանյանը), նույնպես լուսանկար է հրապարկել Instagram-ում։

 

«Շնորհավոր, հրաշքս»,- Վարդուհի Վարդանյանի նկարին կից գրել է Արմուշը։

View this post on Instagram

Շնորհավոր ՀՐԱՇՔՍ

A post shared by ARMAN (@armush_official) on

Վարդուհին ծնվել է 1976-ի հունիսի 27-ին: Այսօր նա կդառնար 43 տարեկան։

2006-ի հոկտեմբերի 14-ին Վարդուհին իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնում էր Ալավերդի, բայց նրանք ստիպված էին ուշ գիշերին վերադառնալ, քանի որ հաջորդ առավոտյան Վարդուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, որից հետո` Նոր Հաճն։ Մարտունուց վերադառնալու ժամանակ մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին Վարդուհին չի նկատում շրջադարձը, և Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրում մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում:

Մեքենայի ուղևորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում:

 

 

 

 

2006-ին «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվում է «Հայաստանի լավագույն երգչուհու» կոչում:

 

 

Նույն թվականին «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» կոմիտեի որոշմամբ սահմանվում է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ:

 

 

 

2006-ին հիմնադրվում է «Վարդուհի Վարդանյան Հիմնադրամը», որի միջոցներով կյանքի են կոչվում Վարդուհու անավարտ գործերը: Հիմնադրամի կազմակերպչական հարցերով սկսում է զբաղվել Վարդուհու քույրը` Քրիստինեն: Հիմնադրամի և երգչուհի Սյուզան Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է համերգ-երեկո Վարդուհու հիշատակին նվիրված, որն անվանվում է «Դեպի երկինք»:

 

Read more: https://armeniasputnik.am/society/20190627/19358995/qo-texn-aynqan-shat-e-erevum-haytni-hayery-13-tari-anc-el-chen-moranum-varduhun.html

Be the first to comment on "«Քո տեղն այնքան շատ է երևում…». հայտնի հայերը 13 տարի անց էլ չեն մոռանում Վարդուհուն"

Leave a comment

Your email address will not be published.


*