1993թ. հունիսի 27-ին ազատագրվեց Մարտակերտը

 

 

1993 թվականի հունիսի 27–ին ազատագրվեց Արցախի Մարտակերտ քաղաքը: Հունիսի 2-րդ կեսին հայկական ուժերը ազատագրել են մարտավարական կարևորության մի քանի բարձունքներ ու բնագծեր։

 

 

Մարտակերտի հարավարեւելյան հատվածում գործող ղարաբաղյան զորամիավորումները, հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով, Խրամորթ և Փափրավենդ գյուղերի ուղեգծում դուրս են եկել Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։

 

 

ՊԲ-ի ստորաբաժանումների գործադրվող ճնշմանը դիմագրավելու համար հակառակորդը հունիսի 26-ին մարտի մեջ է մտցրել նաև մարտական ինքնաթիռներ։

 

Սակայն ՊԲ մարտիկները խփել են մեկ ինքնաթիռ և տեւական ու համառ մարտերից հետո ազատագրել հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։

 

 

Ստանալով դիրքային առավելություն՝ հաջողվել է հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից և այդ ուղղությամբ գործող հարվածային ուժերը դուրս բերել Խրամորթ-Բոյահմեդլի–Փափրավենդ-Մարտակերտ-Մադաղիս բնագիծ։

 

 

Հունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ:

https://mamul.am/

Be the first to comment on "1993թ. հունիսի 27-ին ազատագրվեց Մարտակերտը"

Leave a comment

Your email address will not be published.


*