Քնելուց առաջ խնդրենք Աստծուն

 

 

Դեպի Քեզ ուղղված աղոթք կարդացի, լսի՛ր ինձ, ով Տե՛ր, իմ աղոթքների ձայնի կո՛ղմ նայիր՝ այն ժամանակ, երբ կարդում եմ դրանք: Թող աղոթքներըս իմ ուղիղ սրտից որպես խունկի՛ ծուխ ելնեն Քո առաջ և ձեռքերս թող բարձրանա՜ն Քեզ որպես իրիկվա օրհնյա՛լ պատարագ:

 

Պահապա՛ն կարգիր իմ բերանին, Տե՛ր, և ամո՛ւր դուռ դիր շուրթերիս վրա, որպեսզի սիրտս չշեղվի՛ հանկարծ և չարտաբերի՛ չարության խոսքեր:

 

 

Որպեսզի պատճառ չհանդիսանա անօրենություն գործողների հետ ընկնել մեղքի մեջ և ո՛չ էլ նրանց ընտրյալների հետ համարվել կցորդ:

 

 

Արդարը պիտի իր ողորմությամբ խրատ կարդա ինձ կամ հանդիմանի, պիտի գլուխս չօծեմ և յուղո՛վ մեղավոր մարդու և աղոթքներս պիտի չենթարկե՛մ ես նրա կամքին:

 

 

Ինձ բանտարկեցին Ժայռի մոտերքում, դատավորները նրանց լսելով խոսքերն իմ խոսած, պիտի քաղցրանա՛ն: Եվ ինչպես թանձր հո՛ղն է սփռված ողջ երկրի վրա, նրանց ոսկորներն այդպե՛ս ցրվեցին դժոխքի՛ն մոտիկ:

 

 

Տե՜ր, Տե՜ր, այդ Քե՛զ են աչքերն իմ հառված, Քե՜զ եմ հուսացել, հոգիս ինձանից մի՜ հանիր, Աստվա՜ծ:

 

Պահի՛ր, պահպանի՛ր որոգայթներից, որ գաղտնածածուկ դրվեցին իմ դեմ, պահի՛ր, պահպանի՛ր գայթակղության վարմ ու թակարդից, որ անօրենություն գործողն է դնում:

 

Մեղավորները պիտի բռնվե՛ն այդ նույն ցանցերում, միայն ե՛ս պիտի անվնաս անցնեմ:

 

Be the first to comment on "Քնելուց առաջ խնդրենք Աստծուն"

Leave a comment

Your email address will not be published.


*