Ջիգարխանյանը, Միշա Գալուստյանը եւ Ռուսաստանում մյուս հայ հայտնիները հորդորում են այցելել Հայաստան (տեսանյութ)

 

 

Ռուսաստանում ապրող ու գործունեություն ծավալող մի շարք հայեր հորդորում են արձակուրդներն անցակացնել Հայաստանում: Նրանք նկարահանվել են հոլովակում, որը տարածում են սոցիալական ցանցերի իրենց էջերում:

 

 

Այդ հայտնի հայերի թվում են դերասաններ Արմեն Ջիգարյանյանը, Արարատ Քեշյանը, Միշա Գալուստյանը, Comedy Woman-ի մասնակից Նատալյան Եփրիկյանը, երգչուհի Քրիստինա Սին, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը, հաղորդավարուհի Տանյա Գեւորգյանը, Ռուսաստանի հավաքականի կազմում սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը:

 

Տեսանյութում նկարահանվել են նաեւ գիտնական Արթուր Չիլինգարովը, Comedy Club-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանը:

Սոցիալական ցանցերում տարածելու հետ մեկտեղ հայտնիները նաեւ գրառումներ են կատարել: Օրինակ, Միշա Գալուստյանը գրել է, որ Հայաստան է գալիս 1 շաբաթով: Յանա Եգորյանն էլ ընդգծել է, որ Հայաստանը գերադասում է Վրաստանից:

 

 

«Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ Հայաստան, այլ ոչ թե Վրաստան, չէ՞ որ այնտեղ եմ ծնվել: Հայաստանն իմ հայրենիքն է:

 

 

Ես ծագումով հայ եմ, իմ ծնողները Երեւանից են, այնտեղ ապրել եմ մինչեւ 6 տարեկան: Իմ հայրենիքն եմ համարում իմ, նախնիներիս ծագման երկիրը, այլ ոչ թե այն երկիրը, որտեղ ծնվել եմ:

 

Անկասկած Վրաստանն էլ հրաշալի երկիր է, իմ սրտում հատուկ տեղ է նախատեսված նրա համար, սակայն հիմա խոսքը Հայաստանի մասին է»,- գրել է նա:

 

 

Տեսանյութում ցուցադրվում են Հայաստանի տեսարժան վայրերը, մարդիկ, բնությունը: Ողջ տեսանյութը կազված է ռուս ընտանիքի օրինակով: Ցույց է տրվում, թե որքան լավ ժամանակ նրանք կարող են անցկացնել Հայաստանում:

 

 

«Հայաստանում աստղերն ավելի մոտիկ են»,- այս խոսքերով է եզրափակվում տեսանյութը:

 

 

Տեսանյութը յութուբում հայտնվել է 2018 թվականի մարտին, սակայն նշված հայտնիներից ոմանք այսօր՝ հունիսի 26-ին են տարածում իրենց էջերում:

https://armtimes.com/

Be the first to comment on "Ջիգարխանյանը, Միշա Գալուստյանը եւ Ռուսաստանում մյուս հայ հայտնիները հորդորում են այցելել Հայաստան (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*