105 տարեկան տատիկը կիսվել է երկարակեցության գաղտնիքով:

 

 

Արդեն մեկ դարից ավելի ապրող երկրորդ տատիկն է պնդում, որ երկարակեցության գաղտնիքը տղամարդու բացակայությունն է:

 

 

Բրենդա Օսբորնը բացահայտել է գաղտնիքը իր ծննդյան 105-ամյակին՝ ծերանոցում:

 

 

Հոբելյարը խոստովանել է, որ այդքան տարի ապրել է շնորհիվ այն բանի, որ խուսափել է տղամարդկանցից, անդադար աշխատել է և հաճախ է զբոսնել մաքուր օդում՝ հաղորդում է Mirror-ը:

 

 

Բրենդան ծնվել է Նոթինգհեմում 1913 թվականին և վերապրել է երկու համաշխարհային պատերազմներ:
Որպես բուժքույր՝ նրա աշխատանքային 33 տարիների ընթացքում նա մեկ անգամ է բյուլետեն վերցրել:
Գործնականում ամբողջ կյանքում՝ 93 տարի, նա ապրել է հայրենի տանը և միայն անցյալ տարի է տեղափոխվել ծերանոց:

Բրենդան սկսել է աշխատել 1940 թվականին Վիկտորիայի հիվանդանոցում, որտեղ նա ծառայություն է մատուցել վետերաններին:

 

 

 

1946-ին նա դարձել է բուժքրոջ օգնական, իսկ 6 տարի անց՝ ավագ բուժքույր:

 

Սեռական կյանքը ընդհանրապես կապ չունի: 105 տարեկան տատիկը կիսվել է երկարակեցության գաղտնիքով:

Be the first to comment on "105 տարեկան տատիկը կիսվել է երկարակեցության գաղտնիքով:"

Leave a comment

Your email address will not be published.


*