Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգևատրել է նրանցից մի քանիսին (լուսանկարներ)

 

 

Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը: Ոստիկաններին պետական սահման ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա ողջունել է ոստիկանության զորքերի ծառայողներին, մաղթել անփորձանք ու բարի ծառայություն:

 

Վալերիյ Օսիպյանը դիրքապահներին է փոխանցել նաև հանրապետության վարչապետի ողջույնները: Ինչպես ճանապարհման ամեն հանդիսավոր արարողության, այնպես էլ այս անգամ ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ աղոթել են ու երդվել: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենանվեր ծառայության համար:

Բարեխիղճ ծառայության համար մի քանի ոստիկանների նա պարգևատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով: Ոստիկանության պետը հանդիպել է նաև դիրքապահ ոստիկանների հարազատների հետ, որոն նույնպես եկել էին զորամաս:

 

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու, իսկ ընտանիքներին՝ համբերատար սպասելու համար և նշել, որ դիրքապահ ոստիկանները ոչ միայն իրենց ընտանիքների, այլև ողջ հայ ազգի հպարտությունն են:

 

 

 

 

 

https://www.tert.am/

Be the first to comment on "Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգևատրել է նրանցից մի քանիսին (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*