Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր ժողովրդի վերաբերմունքը յուրահատուկ է իր հերոսների նկատմամբ։ Այսօր նախօրեին զոհված զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ժողովուրդը կրակային համազարկի հետ ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց իր զավակին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

 

 

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Be the first to comment on "Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*