Այսօր հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է

 

 

Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին Թիֆլիսում շուշեցի Սիմեոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում։ 1906-1918 թվականներին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 19151918թվականներին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում (Շմերլինգի դպրոց): Սովորում է հայ մեծ նկարիչ Եղիշե Թադևոսյանի(1870-1936)  դասարանում:

 

1918 թվականին չնայած տիրող հեղափոխական թոհուբոհին՝ քաղաքացիական կիվներին, Երվանդ Քոչարը Կարո Հալաբյանի հետ ուղևորվում են դեպի Մոսկվա: Վլադիկավկազում հանդիպում են Վահան Տերյանին, որի հանձնարարականը դյուրացնում է հաղթահարել այդ արկածախնդիր ուղևորությունը: Հասնելով Մոսկվա Երվանդ Քոչարը 1918 — 1919 թթ՝ ուսումնառում է Մոսկվայի Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներում` Պ. Կոնչալովսկու դասարանում:

 

 

Քոչարը ընդունվեց Հայաստանի նկարիչների միության շարքերը և մասնակցեց տեղական ցուցահանդեսներին։ Շատ շուտով կոմունիստական վարչակարգը ցույց տվեց իր վատ կողմերը և Քոչարին մեղադրեց ֆորմալիզմի մեջ, ինչը հավասար էր «ժողովրդի թշնամի» պիտակին, սակայն այդ փուլում ևս նա մեծ հանրայնություն էր վայելում և նրա գործերը ցուցադրվում էին Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, բնականաբար՝ նաև Երևանի Ազգային պատկերասրահում։

 

 

 

1955թ․-ին, չնայած այն հանգամանքն, որ Քոչարը գտնվում էր Հայաստանում, Փարիզում տեղի ունեցավ նրա հերթական ցուցահանդեսը՝ կնոջ` Մելինե Օհանյանի ջանքերով։ Կինը մշտապես հույ ուներ, որ Քոչարը կվերադառնա Փարիզ, սակայն, ինչպես կտեսնենք ավելի ուշ, հույսերն ապարդյուն էին։ Այս փուլում հենց ստեղծվեցին «Զվարթնոցի արծիվը», «Մելանխոլիան», «Կիբեռնետիկայի մուսան», «Վարդան Մամիկոնյանը» և էլի մի քանի գործեր։

 

 

Երվանդ Քոչարի <<պիկը>> եղավ «Սասունցի Դավիթը», որի համար վերջինս 1961 թ․-ին արժանացավ Պետական պարգևի, 1956 թ․-ին դարձավ Հայաստանի ժողովրդական նկարիչ, 1976թ․-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։

 

 

«Սասունցի Դավթի» հետ կապված բավականին հետաքրքիր պատմություններ կան, մասնավորապես այն, որ Քոչարին առաջարկեցին քանդակը ստեղծել էպոսի 1000-ամյակի առթիվ և ընդամենը մեկուկես ամիս առաջ։

 

 

Շուտով Քոչարն արձանի գիպսե տարբերակը ներկայացրեց համապատասխան մարմնին, որից հետո՝ 1941 թ․-ի ամռանը ձերբակալվեց, քանի որ որոշները պնդում էին, որ Դավթի թուրն ուղղված էր դեպի <<բարեկամ>> Թուրքիա։ Քոչարը բանտում մնաց երկու տարի։

 

Բանտից դուրս գալուց հետո Քոչարը էլ ավելի մեծ եռանդով շարունակեց իր գործունեությունը՝ 1965 թ․-ին Երևանում կազմակերպելով իր առաջին անհատական ցուցահանդեսը, իսկ արդեն տասը տարի անց Երևանում հայտնվեց Վարդան Մամիկոնյանի արձանը։ Քոչարի հերթական ցուցահանդեսը, արդեն հետմահու, եղավ 1984թ․-ին։

 

 

 

Բացվում է նրա ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես  2009-ին Երևանում, ժողովի բակում «Բիբլիական 2015 Քոչար սերունդների երկխոսություն »ցուցահանդեսը:

https://haydzayn.com/am/

Be the first to comment on "Այսօր հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*