«Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը

 

 

Ս. թ. հունիսի 15-ին` ժամը 19:30-ին, «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը:

 

 

Միջոցառման ընթացքում տեղի կունենա «Մաեստրո Քոչարի ուղերձները» տեսաֆիլմի շնորհանդեսը. տեսաֆիլմում Ե. Քոչարի ուղերձները ներկայացնում են մեր քաղաքի մշակութային և քաղաքական կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձինք, մեր երկրում հավատարմագրված դեսպաններ, Քոչարի արվեստի երկրպագուներ:

 

 

Կներկայացվի նաև Երվանդ Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների մի ընտրանի, որ Վարպետն անվանել է «ՓՇՐԱՆՔՆԵՐ…»:

 

 

Քոչարն այն արվեստագետն է, ում ստեղծագործական ժառանգությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է, արվեստագետ, ով Փարիզում (1923-1936 թթ.) եռանդուն մասնակցություն է ունեցել պատմական ավանգարդ արվեստի կերտման գործում և «Փարիզյան դպրոցի» միակ ներկայացուցիչն է Հայաստանում:

 

 

Նրա փարիզյան շրջանի ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական մշակույթին՝ այս տեսակետից կարևորագույն օղակ հանդիսանալով հայ-ֆրանսիական մշակութային փոխհարաբերություններում:

https://mamul.am/

Be the first to comment on "«Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը"

Leave a comment

Your email address will not be published.


*