Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության անդամներին

 

 

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 14-ին ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և տիկնոջը՝ Սոնա Խանջյանին, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:

 

 

Կողմերն անդրադարձել են մամուլի դերակատարության ու ամբողջ աշխարհում արդիական խնդիր դարձած կեղծ լուրերի դեմ պայքարին: Այդ համատեքստում Հարութ Ներսեսյանը շեշտել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունը փոխվել է:

 

 

«Լրատվամիջոցները դարձել են առավել անկաշկանդ և ազատորեն լուսաբանում են ցանկացած միջոցառում և խնդիր»,- ասել է Հարութ Ներսեսյանը:

 

«Այժմ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում «Հայկական ժամանակ» թերթում և ինձ համար լրագրողական պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր նշանակություն ունի:

 

Չափազանց կարևոր է, որ մամուլը բազմակողմանի լրատվություն ապահովի՝ անկախ հանգամանքից, թե այդ լրատվամիջոցն ում է պատկանում:

 

Ազատ մամուլի դերը չափազանց կարևոր է, քանի որ նաև դրանով է պայմանավորված պետության ժողովրդավարությունը, զարգացումը»,- ասել է Աննա Հակոբյանը:

 

 

Հանդիպմանը կողմերը քննարկել են «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեությունն ու հիմնադրամների ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

 

 

Подробнее: https://shabat.am/am/article/206229/Anna-Hakobyany-hyurynkalel-e-Amerikayi

Be the first to comment on "Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության անդամներին"

Leave a comment

Your email address will not be published.


*