«Ես գտա, գտա նրանց նույնիսկ Մոնղոլիայում». դերասան Արարատ Քեշյանն իրեն «հանդիպած» հայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

 

 

Հայտնի ռուսաստանաբնակ դերասան, հումորիստ, ռուսական «Ունիվեր» հեռուստասերիալի աստղ Արարատ Քեշյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում իր հետևորդներին է ներկայացնում Մոնղոլիայում իրեն հանդիպած հային:

 

 

«Ես գտա, գտա նրանց նույնիսկ Մոնղոլիայում: Ապեր, հա՞յ ես, ո՞նց ես, կյանքիդ մեռնեմ»,- հայերեն հարցնում է Քեշյանն իրեն հանդիպած հային, որին հայ տղամարդը պատասխանում է, որ նա հայ է և իր մոտ ամեն ինչ կարգին է:

 

 

Հետևորդները սկսել են ակտիվ մեկնաբանել հումորիստի հրապարակած տեսանյութը՝ նշելով, որ Քեշյանի կողքին կանգնած հայը նման է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

https://www.tert.am/am/

Be the first to comment on "«Ես գտա, գտա նրանց նույնիսկ Մոնղոլիայում». դերասան Արարատ Քեշյանն իրեն «հանդիպած» հայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*