Հաղթանակը նվիրում եմ սահմանին կանգնած մեր զինվորներին. Եվրոպայի չեմպիոն

 

 

հունիսի 12-ին, կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի,հավաքականի մարզիչ Արմեն Մալխասյանի, ըմբշամարտի` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Հրաչյա Մարգարյանի,

 

մրցանակակիրներ Մհեր Մարկոսյանի, Արման Անդրեասյանի եւ Արման Ավագյանի ասուլիսը:

 

Ասուլիսից անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Մարգարյանի հետ: Ասուլիսի ընթացքում ամփոփվեց հունիսի 5-ից 10-ը Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները վատ հանդես չեկան եւ թիմային հաշվարկով զբաղեցրին 6-րդ հորիզոնականը:

 

Մեր հավաքականի մարզիչներիխոսքերով` մարզիկների մրցելույթները հաջող էին,սակայն նրանցից սպասվում էր ավելին. այդ մասին խոսեց Ավետիք Վարդանյանը. «Ընդհանուր առմամբ գոհ ենք տղաներից,սակայն սպասելիքները ավելի մեծ էին, բայց ունենք այն, ինչ ունենք»:

 

Բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը նշեց,որ կիսաեզրափակիչ փուլը չկարողացավ հաղթահարել ավելորդ լարվածության պատճառով.

 

«Ափսոս, որ չկարողացա ավելի բարձր տեղ զբաղեցնել: Մի փոքր լարված էի կիսաեզրափակչում ռուսաստանցի մարզիկի հետ գոտեմարտելիս»:

 

Մեր մյուս բրոնզե մեդալակիրը`Արման Ավագյանը, մեզ հետ զրույցում ասաց,որ մեդալը իր համար շատ սպասված էր.«Ուրախ եմ բրոնզե մեդալակիր դառնալու համար:

 

Սա շատ սպասված մեդալ էր:Ամեն ինչ կանեմ աշխարհի առաջնությունում ավելի լավ հանդես գալու համար»:

 

Իր տպավորություններով կիսվեց նաեւ արծաթե մեդալակիր Մհեր Մարկոսյանը.

 

«Ավելի լավ կլիներ, եթե կարողանայի դառնալ Եվրոպայի չեմպիոն,սակայն չստացվեց: Հիմա կենտրոնացած եմ աշխարհի առաջնության վրա եւ մարզիչների հետ կքննարկեմ,կհասկանամ սխալներս եւ աշխարհի առաջնությունում կփորձեմ նվաճել ոսկե մեդալ»:

 

Ըմբշամարտի` Եվրոպայի երիտասարդների նորընծա չեմպիոն Հրաչյա Մարգարյանը մեզ հետ զրույցում խոսեցիր զգացողություններից,որը ապրել է հաղթանակից հետո,ինչպես նաեւ թուրք ըմբիշի հետ գոտեմարտից.«Տպավորությունները շատ լավն են, իսկ այդ զգացողությունները բառերով նկարագրել չեմ կարող:

 

Մինչեւ թուրք ըմբիշի հետ գոտեմարտելը մրցել եմ ուժեղ մարզիկների հետ, բայց թուրք մարզիկի հետ գոտեմարտը ավելի պատասխանատու էր,քանի որ կիսաեզրափակիչն էր,իսկ նրա ազգությունն ինձ ավելի էր պարտավորեցնում:

 

Բարդ գոտեմարտեր էին բոլորն էլ,միայն եզրափակիչը հեշտ ստացվեց: Այդ հաղթանակը ես նվիրում եմ սահմանին կանգնած մեր զինվորներին»,-ասաց Մարգարյանը:

 

Մեր չեմպիոնը նաեւ ավելացրեց,որ շատ լավ տրամադրությամբ եւ տրամադրվածությամբ է պատրաստվում առաջիկա աշխարհի առաջնությանը.

 

«Այս հաղթանակից արդեն մտածում եմ աշխարհի առաջնությունում հաղթելու համար: Այս ամենը ինձ ավելի ոգեւորեցին, եւ ամեն բան կանեմ հաղթանակ տոնելու համար»:

 

 

Հավելենք, որ Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 10-ից 15-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում: Էդմոն Մարտիրոսյան
https://armlur.am

Be the first to comment on "Հաղթանակը նվիրում եմ սահմանին կանգնած մեր զինվորներին. Եվրոպայի չեմպիոն"

Leave a comment

Your email address will not be published.


*