Հայկ Մարությանը Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

 

 

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր:

 

 

Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երևանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

 

 

Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել  Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին:

https://lurer.com/

Be the first to comment on "Հայկ Մարությանը Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին"

Leave a comment

Your email address will not be published.


*