Սարսափելի դեպք՝ Երեւանում. ծնողներին ու եղբորը կորցրած երիտասարդ տղան ինքնասպան է եղել

 

 

Երեւանում սարսափելի դեպք է տեղի ունեցել: «Sputnik Արմենիայի» փոխանցմամբ՝ վաղ առավոտյան` ժամը 04։00-ի սահմանում Տերյան փողոցով անցնողներից մեկը նկատել է, որ ծաղկի սրահի հարեւանությամբ ծառից կախված երիտասարդի դի կա եւ անմիջապես տեղեկացրել է իրավապահներին:

Պարզվել է, որ ինքնասպանություն գործած երիտասարդը 19 տարեկան էր, ապրում էր Նոր Նորք վարչական շրջանում: Նա շուրջօրյա գործող ծաղկի սրահում աշխատում էր որպես վաճառող:

 

 

 

Ըստ որոշ տեղեկությունների՝ երիտասարդը տարիներ առաջ կորցրել է ծնողներին, իսկ նախորդ տարի էլ՝ եղբորը, որը նույնպես ինքնասպան է եղել:

 

Իրավապահները պարզում են նրա ինքնասպանության հանգամանքները:

https://lurer.com/

Be the first to comment on "Սարսափելի դեպք՝ Երեւանում. ծնողներին ու եղբորը կորցրած երիտասարդ տղան ինքնասպան է եղել"

Leave a comment

Your email address will not be published.


*