Այսօր Յուրիկ Վարդանյանի ծննդյան օրն է

 

 

Այսօր օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանի ծննդյան օրն է։ Անվանի ծանրորդը կդառնար 63 տարեկան։

 

 

Յուրիկ Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին՝ Լենինականում։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։

 

 

1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։

 

 

1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։

 

 

1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ Սահմանել է աշխարհի 43 ռեկորդ։

 

 

2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

 

 

2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

 

 

Մահացել է նոյեմբերի 1-ին՝ ԱՄՆ-ում։ Հուղարկավորվել է նոյեմբերի 13-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

 

Be the first to comment on "Այսօր Յուրիկ Վարդանյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*