Տեսահոլովակի պրեմիերա․ Արմենչիկ և Լիլու․ «Մոտ արի»

 

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգիչ Արմենչիկն ու երգչուհի Լիլուն զուգերգ ունեն, որի հիման վրա ԱՄՆ–ում տեսահոլովակ են նկարահանել։

Լիլուի խոսքով` զուգերգով ներկայանալու ցանկություն վաղուց ուներ։ Կորպորատիվ երեկույթների ամենասպասված երգիչներից մեկը` Արմենչիկը, ըստ երգչուհու, սիրով է ընդունել համագործակցելու իր առաջարկը։

 

 

 

«Ընտրեցի Արմենչիկին, որովհետև նա իմ ամենասիրելի արտիստներից  մեկն է։ Շատ եմ սիրում իր երգերը։

 

 

Նա ժողովրդի կողմից սիրված լավագույն արտիստներից է,– ասաց նա ու հավելեց, որ նկարահանումներն անցել են շատ լավ միջավայրում,– թեթև, հրաշալի նկարահանումներ էին։

 

 

Արմենչիկը ոչ միայն լավ երգիչ է, այլև շատ լավ մարդ, որը հրաշալի հումորի զգացում ունի։ Ինձ համար մեծ բավականություն ու պատիվ էր աշխատել նրա հետ»։

https://www.tert.am/life/am/news/2019/06/12/video/58818

 

Be the first to comment on "Տեսահոլովակի պրեմիերա․ Արմենչիկ և Լիլու․ «Մոտ արի»"

Leave a comment

Your email address will not be published.


*