Ողբերգական Ավտովթար Կոտայքի Մարզում. 3 Վիրավորներից Հղի Կինը Հիվանդանոցում Մահացավ.

 

 

 

Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 55 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝

 

 

Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։Այս մասին հայտնում էshamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրներին:

Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

 

 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու մայրն են։

 

 

 

 Հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորների հղի կինը մահացել է։

 

 

Նշենք, որ օրերս ողբերգական վթար էր տեղի ունեցել նաև Գեղարքունիքի մարզում, մանրամասները` տեսանյութում:

 

 

Լուրեր

Be the first to comment on "Ողբերգական Ավտովթար Կոտայքի Մարզում. 3 Վիրավորներից Հղի Կինը Հիվանդանոցում Մահացավ."

Leave a comment

Your email address will not be published.


*