Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում(տեսանյութ)

 

 

 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում: Նախագահը ծանոթացել է քանդակագործի աշխատանքներին, հետաքրքրվել դեռևս անավարտ քանդակներով:

Մոդեռն ոճով աշխատող արվեստագետը ներկայացրել է իր աշխատանքների սիմվոլիկան, որոնց հիմքում նաև ազգային միասնականության գաղափարն է: Նախագահին են ներկայացվել նաև քանդակագործի որդու՝ նկարիչ Հրաչ Վարդանյանի աշխատանքները, որոնք արդեն իսկ ցուցադրվել են մի շարք միջազգային ցուցահանդեսներում: Արվեստագետները նախագահին պատմել են իրենց ծրագրերի մասին, մտքեր փոխանակել ժամանակակից արվեստի զարգացման միտումների շուրջ:

 

 

http://asekose.am/hy_AM/

Be the first to comment on "Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*