Գնահատեք ձեր ծնողներին անկախ տարիքից. Փոքրիկ պատմություն որը պետք է կարդան բոլորը

 

 

Գնահատեք ձեր ծնողներին անկախ տարիքից:

Նրանք ապրել են հանուն ձեզ, շատ բաներից զրկվել ձեզ համար:

 

 

Որդին որոշեց, որ հայրը շատ է ծերացել ու հոգս է պատճառում ընտանիքին, ուստի հարկավոր է տեղափոխել նրան ծերանոց:

 

Վերադառնալով ծերանոցից նրա հնգամյա որդին հարցրեց.

— Դու գրի առա՞ր հասցեն՝ որտեղ տարար պապիկին:

— Ուզում ես այցելե՞լ նրան:

— Ես ցանկանում եմ իմանալ, թե ուր պետք է քեզ տանեմ, երբ ծերանաս:

 

Որդին շատ ճիշտ հարց տվեց: Քանի որ ինչպես դու վարվես ծնողիդ հետ, այնպես էլ քո զավակը քեզ հետ է վարվելու:

Ծնողասիրությունը երեխայի մեջ չեն սերմանում միայն խոսքերով, այլև սեփական օրինակով: Ինչպես վարվես ծնողիդ հետ, այնպես էլ քեզ հետ կվարվեն:

 

Ծերությունն անխուսափելի է և բոլորն են ծերանում: Իսկ մեր ծնողները տարեցտարի ավելի ու ավելի շատ են սիրո և ուշադրության կարիք զգում:

Սիրեք և հոգ տարեք ձեր ծնողներին, քանի դեռ նրանք ձեզ հետ են:

 

 

https://lavinfo.com/

Be the first to comment on "Գնահատեք ձեր ծնողներին անկախ տարիքից. Փոքրիկ պատմություն որը պետք է կարդան բոլորը"

Leave a comment

Your email address will not be published.


*