Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ փրկելով ընկերոջը

 

 

ՌԴ Սամարա քաղաքում նախօրեին խեղդվել է Տիգրան անունով 17-ամյա դպրոցականը, որն ընկերների՝ Ալեքսանդրի և Աշոտի, ինչպես նաև նրա 14-ամյա զարմիկի հետ հանգստանալիս է եղել Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում:

 

 

Ինչպես հաղորդում է, որ «Комсомольская правда. Самара» կայքը, Տիգրանը նետվել է փրկելու ընկերոջ զարմիկին, որն սկսել է խեղդվել:

 

Տղային հաջողվել է փրկել: Մինչ ափ նրան հասցրել է մյուս ընկերը՝ Ալեքսանդրը, սակայն քիչ անց Տիգրանը նույնպես սկսել է խեղդվել:

 

Աղբյուրը նշում է, որ պատանիները ջրում խաղալիս են եղել և հեռացել են լողափի սահմաններից, որտեղ անմիջապես քարափն է սկվում:

 

Նրանցից երեքն սկսել են խեղդվել, երկուսին հաջողվել է երկել, իսկ Տիգրանին՝ ոչ:

 

 

Փրկարարների խոսքով՝ ողբերգական իրադարձության վայրում ավազ էին արդյունահանում, ինչից հետո այդտեղ թեքություն ունեցող փոս է առաջացել:

 

Подробнее: https://shabat.am/am/article/205995/Volgayum-hay-patani-e-kheghdvel-

Be the first to comment on "Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ փրկելով ընկերոջը"

Leave a comment

Your email address will not be published.


*