ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ. ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ

 

 

Աղաչում եմ, Տե´ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի: Տուր ինձ նրանով զորություն և ժուժկալություն, զգաստություն, առողջություն և պահպանություն իմ անձին օր ու գիշեր և ամեն ժամ` ննջելիս ու արթնանալիս, ընթանալիս և կանգ առնելիս, գործերում ու տքնություններում, աղոթքի և պահքի մեջ, նաև՝ Քո կամքը կատարելիս:

 

 

 Այն թող ամուր բերդ լինի ինձ և հզոր աշտարակ` թշնամու առաջ: Զարդարիր ինձ սրանով՝ իբրև հոգեղեն զարդով և իմանալի լույսով:

 

 

 Եվ Գաբրիելի ահեղ բարբառի օրը՝ սուրբ Խաչդ երևալիս, լուսավորիր խավարած հոգիս` լույսով բարձրանալու անմահ Փեսայիդ ընդառաջ՝ խառնվելու հայրապետների երամներին, մարտիրոսների դասերին և հրեշտակներիգնդերին:

 

ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ

 

http://ter-hambardzum.net/

Be the first to comment on "ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ. ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ"

Leave a comment

Your email address will not be published.


*