Անալի լոլիկի հյութը կնոջ առողջության համար օգտակար է.այն բարերար է ներգործում սիրտ-անոթային համակարգի վրա

 

 

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ անալի լոլիկի հյութը կնոջ առողջության համար օգտակար է:

Հետազոտությանը մասնակցելու համար ներգրավվել է 300 ճապոնուհի, որոնց մոտ հայտնաբերվել էր սիրտ-անոթային պաթոլոգիաների մեծ հավանականություն: Նրանք մեկ տարի շարունակ կանոնավոր կերպով պետք է գործածեին անալի լոլիկի հյութ: Բժիշկներն այս ընթացքում փորձարկվողներին պարբերաբար հետազոտել են՝ ճնշման եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա հյութի ազդեցությունը պարզելու համար:

 

 

Պարզվել է, որ լոլիկի հյութը բարերար է ներգործում սիրտ-անոթային համակարգի վրա: Դա վերաբերում է ինչպես արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը, այնպես էլ զարկերակային ճնշման նվազմանը՝ միջինը 141,2-ից մինչեւ 137,0 մմ սնդիկի սյուն:

 

Գիտնականները չեն բացառում, որ լոլիկի հյութը նույնքան դրական ազդեցություն ունի նաեւ տղամադու օրգանիզմի վրա:

 

https://med.news.am/

Be the first to comment on "Անալի լոլիկի հյութը կնոջ առողջության համար օգտակար է.այն բարերար է ներգործում սիրտ-անոթային համակարգի վրա"

Leave a comment

Your email address will not be published.


*