Նարինե Խաչատուրյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարինե Խաչատուրյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ», —  ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ Նարինե Խաչատուրյանը, որը կառվարող «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել էր ԱԺ պատգամավոր, հայտնել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

 

 

 

http://www.armtimes.com/

Be the first to comment on "Նարինե Խաչատուրյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ"

Leave a comment

Your email address will not be published.


*