ՓՊ-ում նշել են ամենատարեց փաստաբանի՝ Հրաչիկ Գոգինյանի ծննդյան 95-ամյակը:

 

 

Փաստաբանների պալատում 2019 թվականի հունիսի 10-ին նշվել է ամենատարեց փաստաբանի՝ Հրաչիկ Գոգինյանի ծննդյան 95-ամյակը:

 

 

Ինչպես  հայտնեցին Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, հոբելյարին շնորհավորել են փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Պալատի խորհրդի անդամներ Սիմոն Բաբայանը, Մելանյա Առուստամյանը, Նելլի Հարությունյանը:

 

 

Ամենատարեց փաստաբանին շնորհավորել է նաև ամենաերիտասարդ փաստաբան Նորայր Ավագյանը: Նա 22 տարեկան է և փաստաբանական գործունեության արտոնագիր ստացել է օրեր առաջ՝ մայիսի 24-ին:

 

 

Շնորհավորելով հոբելյարին՝ Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի անունից հանձնել է անվանական կոնյակ և շնորհավորագիր ու նշել, որ երիտասարդները պետք է մշտապես հիշեն իրենց ավագ գործընկերներին:

https://lurer.com/

Be the first to comment on "ՓՊ-ում նշել են ամենատարեց փաստաբանի՝ Հրաչիկ Գոգինյանի ծննդյան 95-ամյակը:"

Leave a comment

Your email address will not be published.


*