Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ռուդիկ Մովսեսյան ծննդյան օրն է. նա կդառնար 43 տարեկան:

 

 

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ռուդիկ Մովսեսյան ծննդյան օրն է. նա կդառնար 43 տարեկան:

 

 

Ռուդիկ Մովսեսյանը ծնվել է 1976 թ.-ին, Ստեփանակերտում: Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո մնացել է Պաշտպանության բանակում՝ որպես սպա: 22 տարի ծառայել է Զինված ուժերում, հետախույզ էր: Ռուդիկ Մովսեսյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա:
Մայոր Մովսեսյանն արիաբար զոհվել է 2016 թ.-ի ապրիլի 4-ին` հակառակորդի անօդաչու սարքի պայթյունից առաջացած բեկորներից ստացած վնասվածքներից: Մովսեսյանը, նկատելով անօդաչու սարքը, ինտենսիվորեն կրակ է բացել, որի արդյունքում անօդաչուն փոխել է  իր ուղղությունը,  հարվածել է պատին ու պայթել:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Be the first to comment on "Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ռուդիկ Մովսեսյան ծննդյան օրն է. նա կդառնար 43 տարեկան:"

Leave a comment

Your email address will not be published.


*