Տիրոջ օրհնությամբ բարի և խաղաղ գիշեր ամենքիս սիրելի՛ բարեկամներ 👼👼🙏❣

 

 

Տիրոջ օրհնությամբ բարի և խաղաղ գիշեր ամենքիս սիրելի՛ բարեկամներ Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնի՛ր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին:

 

— Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատի՛ր և աջակցի՛ր ինձ:

 

— Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա:— Ղեկավարի՛ր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ խոսքերում և գործերում:

 

— Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի՛ թույլ տուր ինձ մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից:

 

— Սովորեցրո՛ւ ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ վարվել, չվշտացնելով ու չվրդովեցնելով և ոչ մեկին:

 

 

— Տե՛ր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները:

 

— Ղեկավարի՛ր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել:

 

ԱՄԵՆ

 

Be the first to comment on "Տիրոջ օրհնությամբ բարի և խաղաղ գիշեր ամենքիս սիրելի՛ բարեկամներ 👼👼🙏❣"

Leave a comment

Your email address will not be published.


*