Ըմբիշ Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում մրցեց և 11:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Օլեքսանդր Եվսիենկոյին:

 

 

 

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոզե մեդալակիր էին դարձել 70 կգ քաշային Արման Անդրիասյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը:

https://armenpress.am/arm/news/977811.html

Be the first to comment on "Ըմբիշ Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն"

Leave a comment

Your email address will not be published.


*