Լուսնային աստվածաշունչ. Սա պետք է կարդան բոլորը

 

 

Գիշեր է, բաց երկնքի տակ կանգնած են երկու մարդ:

-Ինչո՞ւ եք ժպտում,- հարցնում է մեկը մյուսին:

 

 

-Լուսնով եմ հիանում:

 

-Ինչո՞վ:

-Լուսնով,-մարդը ձեռքով ցույց է տալիս Լուսինը, իսկ նրա զրուցակիցն անգամ գլուխը չի բարձրացնում:

-Ի՞նչ է Լուսինը,-հարցնում է նա:

 

 

-Դե ահա այն,- զարմանում է մարդը,-հենց Ձեր առջևում է, դեղին գույնի:

-Դեղի՞ն, Աստված իմ, պետք է ինչ-որ մեկին պատմել դրա մասին:

 

 

Կես ժամ հետո մարդու կողքին ամբոխ է հավաքվում:

-Ուսուցիչ, պատմիր մեզ Լուսնի մասին, -ամաչելով դիմեց ամբոխից ընտրված պատվիրակը:

-Բայց ի՞նչ պատմեմ, -բորբոքվեց մարդը,-Գլուխներդ բարձրացրեք և ինքներդ կտեսնեք:

Ինչ-որ մեկն այդ մարդուց նվիրված հայացքը չպոկելով, արագորեն գրում էր նոթատետրում.«Բավական է գլուխը բարձրացնել և սև երկնքի ֆոնին կերևա դեղին Լուսինը:-Այդ ի՞նչ ես գրում,-զգուշացավ մարդը:

-Ինչ-որ մեկը պետք է պահպանի այս ուսմունքը ապագա սերունդների համար, ո՞վ, եթե ոչ ես:

-Ի՞նչ ուսմունք, ուղղակի ԲԱՐՁՐԱՑՐՈՒ ԳԼՈԻԽԴ !!!

 

 

 

-Գլուխը բարձրացնելը դժվար չէ, հեշտ է, — շարունակում էր գրել նորահայտ ավետարանիչը, բայց այդ պահին մարդը հարվածեց նրա ծնոտի տակից և գրողի աչքի առաջ մի պահ դեղինը երևաց:

-Ի՞նչ էր սա Ուսուցիչ:

 

 

-Լուսինը:

-Աստված իմ, ես տեսա Լուսինը, տեսա, Լուսինը, Լուսինը…

-Նա տեսավ Լուսինը,- ալեկոծվեց ամբոխը և սկսեց շրջապատել ծնոտը տրորող լուսնատեսին:

 

 

Մարդն այդ ընթացքում, ձեռքը թափ տվեց ու հեռացավ հիանալով լիալուսնով …

Երկու հազար տարի հետո ինչ-որ մեկը կարդում է Լուսնային Աստվածաշունչը և ծանր հոգոց հանում.

 

 

 

«Իմաստը ո՞րն է, այն ժամանակներում

Ուսուցիչը միշտ կողքիդ էր և կարող էր ժամանակին ծնոտիդ հարվածել»:

 

Ճիշտ է, հիմա էլ կան մարդիկ, որ հայտարարում են, թե անձամբ տեսնում են Լուսինն ամեն գիշեր, բայց ո՞ւմ կարելի է հավատալ մեր օրերում…

Լուսնային աստվածաշունչ. Սա պետք է կարդան բոլորը

Be the first to comment on "Լուսնային աստվածաշունչ. Սա պետք է կարդան բոլորը"

Leave a comment

Your email address will not be published.


*