Խաղաղության աղոթք․․․«Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում»։

 

 

Խաղաղութեամբ քով Քրիստոս փրկիչ մեր,որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս, ամրացո զմեզ, եւ աներկիւղ պահեա յամենայն չարէ:

 

Հաւասարեա զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս քո, որք հոգւով եւ ճշմարտութեամբ քեզ երկիր պագանեն: Վասնզի ամենասուրբ Երրորդութեանդ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ, եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից, զորացրու մեզ և աներկյուղ պահիր ամեն տեսակի չարից։ Մեզ հավասարեցրու Քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք հոգով և ճշմարտությամբ կերկրպագեն Քեզ։

 

 

Որովհետև Ամենասուրբ Երրորդությանդ վայել են փառքը, իշխանությունը և պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

 

 

* * *
Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում:

 

Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը:

 

Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

Խաղաղության աղոթք․․․«Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում»։

Be the first to comment on "Խաղաղության աղոթք․․․«Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում»։"

Leave a comment

Your email address will not be published.


*