Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ

 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:

 

 

«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

 

 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին մաղթել է քաջառողջություն, իսկ երկրին՝ հետագա առաջընթաց և բարօրություն։

https://lurer.com/

Be the first to comment on "Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ"

Leave a comment

Your email address will not be published.


*